Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում ոչ միայն Հայաստանին, նաեւ Իրանին, անգամ Ռուսաստանին.Ադրբեջանում նոր քարտեզ է հրապարակվել pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում ոչ միայն Հայաստանին, նաեւ Իրանին, անգամ Ռուսաստանին.Ադրբեջանում նոր քարտեզ է հրապարակվել pastinfo.am

Ադրբեջանական լրատվադաշտում տեղեկատվություն է հայտնվել նոր ատլասի հրապարակման վերաբերյալ, որտեղ սկսել են շրջանառել մի քարտեզ, որում Հայաստանը, Իրանի տարածքի մի զգալի հատված, Ռուսաստանի մի մասը ներկայացված են որպես ադրբեջանական տարածքներ։ Ադրբեջանի պետական քարոզչամեքենան այն անվանել է, իբր, «պատմական Ադրբեջանի քարտեզ»։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը նկատել է, որ Ադրբեջանը վաղուց տարածքային պահանջներ է ներկայացրել ոչ միայն Հայաստանի, տարածաշրջանի մյուս երկրների, անգամ՝ Ռուսաստանի նկատմամբ։ Պատմական փաստերի խեղաթյուրմամբ, կեղծ քարտեզների առաջ քաշմամբ, այսպես կոչված, «պատմական արդարության» վերականգնման ուղղությամբ ադրբեջանական քարոզչամեքենան բավականին ակտիվ սկսել է աշխատել հատկապես 2003 թվականից սկսած։

«Խորհրդային տարիներին դա համեմատաբար ծածուկ էր արվում․ անկախացումից հետո այդ քարոզչությունը ոչ միայն բացահայտ է արվում, այլև՝ պետական ուղղորդվածությամբ։ Ուշագրավ է այն, որ նկրտումներ ունենալով հայկական պատմական տարածքների նկատմամբ՝ Ադրբեջանը մշտապես թիրախավորել է հատկապես ստրատեգիական նշանակության վայրերը՝ օրինակ՝ Սևանը, Սյունիքը և այլն»,-շեշտեց ադրբեջանագետը։

Այն կեղծ թեզերը, որոնք ակտիվորեն շրջանառում է ադրբեջանական քարոզչամեքենան՝ այդպես փորձելով, իբր, «պատմական արդարության» վերականգնման համար հիմք ստեղծել, Դավթյանի խոսքով՝ միայն Հայաստանի դեմ չի ուղղված․ հարևան Իրանը ևս թիրախում է, ուղղակի, ներկա դրությամբ թույլ վիճակում Հայաստանն է։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Ադրբեջանն Իրանի հանդեպ ևս իր պահանջատիրական նկրտումներն առաջ կտանի՝ հենց դրա համար հարմար իրավիճակ ստեղծվի։

«Ադրբեջանական քարոզչական թեզերի մեջ շրջանառվում է նաև այն միտքը թե, իբր, նախքան իսլամական հեղափոխությունը, Իրանում ադրբեջանականաբնակ բազմաթիվ բնակավայրեր են եղել, որոնց բնակչությանը հեղափոխության ժամանակ կոտորել են, մի մասին էլ վտարել։ Եվ ասում են, թե, իբր, «պատմական արդարությունը» պետք է վերականգնվի։ Այսինքն՝ այն թեզերը, որոնք կիրառում են մեր հանդեպ, կիրառում են նաև Իրանի հանդեպ, ուղղակի հիմա առաջին պլանում մենք ենք, քանի որ երկիրը թուլացած է, ղեկավարությունը՝ շատ թույլ»,-նշեց ադրբեջանագետը։

Տարածքային ցանկացած նկրտում առաջ տանելու համար հանրային աջակցությունը կարևոր է, ուստի և, ինչպես շեշտեց Գառնիկ Դավթյանը, Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ հորինել է իր համար ցանկալի քարտեզներ, կեղծել պատմական փաստերն ու լրջորեն զբաղվել հասարակության անդամների «ուղեղների լվացմամբ»։

«Տարիներով աշխատել են․ մարդկանց ուղեղները լվացել են, նրանց գիտակցության մեջ ամրապնդել, թե, իբր, «պատմական արդարությունը» խախտված է և պատերազմով պետք է վերականգնել այն։ Դա շատ լավ երևաց 2020թ․ տավուշյան դեպքերից հետո, երբ բազմաթիվ երիտասարդներ Ադրբեջանում դուրս եկան փողոց և պահանջեցին պատերազմ։ Որպեսզի «հիմնավոր» լինի պատերազմի պահանջը, փորձում են մարդկանց համոզել, թե, իբր, վեզիր Իլհամ Ալիևի կողմից տարվող՝ տարածքներ գրավելու քաղաքականությունն արդարացված է «պատմական հենքով»»,-մանրամասնեց ադրբեջանագետը։

Դրա համար ադրբեջանական քարոզչամեքենան գործի է դնում հնարավոր բոլոր մեթոդները՝ կեղծում դասագրքերը, քարտեզները, ատելություն սերմանում ազգային ու կրոնական հիմքի վրա՝ թիրախավորելով առանձնապես մեզ՝ հայերիս։

«Հանրային աջակցության համար Ադրբեջանի ղեկավարությունը լուրջ աշխատանք է տանում նաև կրթական ոլորտում։ Գրքերով, ֆիլմերով, քարտեզներով, որոնցում լրիվությամբ կեղծված են պատմական փաստերը՝ մարդկանց գիտակցության մեջ ձևավորում են պատերազմով իրենց պատկերացրած «պատմական արդարությունը» վերականգնելու ձգտում։ Ադրբեջանական քարոզչական նյութերից պարզ երևում է, որ նրանց վերջնանպատակը հայկական պետության վերացումն ու մեր պատմական տարածքներում փոքրամասնության կարգավիճակով ընդամենը 1000-2000 հայ պահպանելն է»,-նշեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը և հավելեց, որ Թուրքիայի «Ազգային ուխտ»-ի և Ադրբեջանի կողմից ստեղծված քարտեզներն ուսումնասիրելիս դեպքում ակնհայտ է դառնում երկու թշնամական երկրների վաղեմի երազանքը՝ Հայաստանը բաժանել միմյանց միջև, որի հետևանքով արևելյան Հայաստանը կանցնի Ադրբեջանին, Արևմտյանը՝ Երևանի հետ միասին՝ Թուրքիային։

Աղբյուր` pastinfo.am

 



Նման նյութեր