«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել, որ «Թումոյի» ստարտափ Yelling ստուդիայի «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» կոմիքսը շուտով կհայտնվի գրախանութների պահարաններին՝ նշելով, որ «Թումոյի» և «Անտարես» մեդիահոլդինգի միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ գալիք ամիսներին կտպագրվի գրաֆիկական վեպի արևելահայերեն տարբերակը։
Բանն այն է, որ օգտատերերից շատերի համար անհասկանալի էր, թե ինչու ոչ ճշգրիտ պատմություն, եթե, այսպես ասած, պատմության մեջ ամեն բան պարզ է։
Վերնագրի հետ կապված մեկնաբանությունները հասկանալու համար Oragir.news-ը կապ հաստատեց «Թումո» կենտրոնի PR պատասխանատու Զառա Բուդաղյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Կոչվում է այդպես, որովհետև պատմվում է ոչ թե գրերի ստեղծման ոչ ճշգրիտ պատմությունը, այլ Մաշտոցի և իր աշակերտների՝ Եզնիկի և Կորյունի հետ անցած ճանապարհի գեղարվեստական ձևավոր պատմությունը, թե այդպես է Մաշտոցը հանդիպել Եզնիկին և Կորյունին և իրենց ներքաշել այդ մեծ և կարևոր պատմության մեջ, դրա համար կոչվում է ոչ ճշգրիտ պատմություն, որովհետև պատմությունը որոշակիորեն համեմված է գեղարվեստական որոշ արկածային և հումորային դիալոգներով, դետալներով, որոնք պատմությանը գոնե հայտնի չեն, այսինքն՝ պատմության ճշգրիտ փաստեր չեն, բայց այնուամենայնիվ դրանք ոչ մի կերպ չեն խեղաթյուրում կամ այլ կերպ ներկայացնում գրերի ստեղծման պատմությունը»։
Ամբողջությամբ՝ oragir.news