Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պնդում են, որ դեպրեսիան պայմանավորված չէ մարդու օրգանիզմում տեղի ունեցող քիմիական փոփոխություններով, ինչպիսիք են սերոտոնին հորմոնի ցածր մակարդակը: Աշխատանքը հրապարակվել է Molecular Psychiatry ամսագրում։
Հետազոտողները վերանայել են 17 հետազոտություններ, որոնք վերլուծել են սերոտոնինի մակարդակը հազարավոր՝ ինչպես առողջ, այնպես էլ դեպրեսիայով տառապող մարդկանց մոտ: Արդյունքում՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ ոչ մի ապացույց չկա, որ դեպրեսիան առաջանում է «երջանկության հորմոնի» բացակայության պատճառով։
Բացի այդ, առողջ կամավորների մոտ սերոտոնինի մակարդակի արհեստական նվազումը նույնպես չի հանգեցրել նրանց մոտ դեպրեսիայի զարգացման։
«Քիմիական անհավասարակշռության տեսության հանրաճանաչությունը պայմանավորված է բնակչության շրջանում հակադեպրեսանտների աճող կիրառմամբ, որոնք, հետազոտողների կարծիքով, միշտ չէ, որ արդյունավետ միջոց են հիվանդությունները բուժելու համար»,֊ասում են գիտնականները: Հետագա հետազոտություններում գիտնականները ցանկանում են ստեղծել դեպրեսիվ խանգարման ավելի ունիվերսալ բուժում: