Ջեյմս Ուեբ աստղադիտակն ուղարկել է մեզ հայտնի տիեզերքի ամենահեռավոր աստղի նկարը
Advertisement 1000 x 90

Ջեյմս Ուեբ աստղադիտակն ուղարկել է մեզ հայտնի տիեզերքի ամենահեռավոր աստղի նկարը

Աստղագետները կարծում են, որ Երկրից մինչև Կետուս (Cetus) համաստեղության Էրենդել (Earendel) աստղն ընկած հեռավորությունն այնքան մեծ է, որ վերջինիս լույսը մեզ հասնում է 13 միլիարդ տարի անց: Միայն պատկերացնել կարելի է, թե ինչպես են Էրենդելի ֆոտոնները ճանապարհորդել անթիվ գալակտիկաներով և աստղային համակարգերով ու հասել Տիեզերքի այն անկյունը, որտեղ գտնվում են մեր մոլորակն ու Ջեյմս Ուեբ աստղադիտակը:

Նոր տիեզերական աստղադիտակի օպտիկական համակարգը կարողացավ առանձնացնել այս լույսը, չնայած այն հանգամանքին, որ այն չափազանց թույլ էր և աղավաղված: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է դարձել ստանալ այս հեռավոր լուսատուի պատկերը։ Հավաքագրված տվյալները ուսումնասիրելուց հետո գիտնականներն առաջին եզրակացություններն են արել WHL0137-LS (Էրենդել) օբյեկտի վերաբերյալ։ Նրանց կարծիքով սա շատ մեծ երկնային մարմին է, որը գերազանցում է մեր Արեգակի զանգվածը 50-100 անգամ։ Բացի այդ, այն նկատելիորեն ավելի տաք է և ներկայումս վերածվում է գերնոր աստղի՝ այրվելով ավելի արագ, քան իրեն շրջապատող աստղերը:

Հետազոտողները կարծում են, որ սա տիեզերքի ամենահին աստղը չէ: Ենթադրաբար, այն ձևավորվել է Մեծ պայթյունից 900 միլիոն տարի անց: Այժմ աստղագետները նախատեսում են ուսումնասիրել դրա սպեկտրը՝ ստանալու համար ավելի շատ մանրամասներ, որոնք կարող են օգնել մեզ հայտնի ամենահեռավոր տիեզերական օբյեկտի իրական բնութագրերը հասկանալու համար:

ita.am