Փոշին պարունակում է շատ հանքային և օրգանական մասնիկներ։ Այն խցանում է վերին շնչուղիները և բրոնխները,- ասել է բժիշկ-իմունոլոգ և ալերգոլոգ Ելենա Պարեցկայան Doctor Peter պորտալին։
Ներտնային փոշին առաջացնում է քթից հոսք կամ կոնյուկտիվիտ, սակայն որոշ մարդիկ կարող են ունենալ ավելի լուրջ առողջական խնդիրներ: Եթե տանը շուն կամ կատու կա, ապա փոշին կարող է պարունակել մակաբույծների և փոշու տիզերի ձվեր։
«Փոշու տիզերի թափոնները կազմված են գուանինային սպիտակուցներից։ Այս սպիտակուցները ալերգեն են և կարող են ախտանիշներ առաջացնել ալերգիայի հակված երեխաների և մեծահասակների մոտ: Ամենալուրջներից են բրոնխիալ ասթման և էկզեման, շուրջտարյա ռինիտը»,- զգուշացրել է բժիշկը։
Փողոցային փոշին պակաս վտանգավոր չէ։ Այն պարունակում է քաղցկեղածին նյութեր, դրա մշտական ներշնչումը սպառնում է մաշկի վրա ցանով, հոգնածության զգացումով և որովայնի շրջանում ցավով։