Դուք սկի մի սովորական հեռադիտակ չունեք, որ իրիկունը լուսնին նայեք, ուզում եք Մարսը բնակեցնե՞ք. Դատարկ-դատարկ խոսելով հո չի՞. Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

Դուք սկի մի սովորական հեռադիտակ չունեք, որ իրիկունը լուսնին նայեք, ուզում եք Մարսը բնակեցնե՞ք. Դատարկ-դատարկ խոսելով հո չի՞. Հովհաննիսյան

Էլի էկան էս մանկամիտները։ Ամեն անգամ մարդ չգիտի՝ խնդա, թե լա սրանց հայտարարությունների վրա։ Դուք սկի մի սովորական հեռադիտակ չունեք, որ իրիկունը լուսնին նայեք, ուզում եք Մարսը բնակեցնե՞ք։ Դատարկ-դատարկ խոսելով հո չի՞։ Դուք գոնե մոտավոր պատկերացում ունե՞ք, թե ինչ է նշանակում Մարսի բնակեցումը։ Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը։

Դեպի Մարս թռիչքը տևում է առնվազն 260 օր, այսինքն՝ 8,5 ամիս, ու սա այն դեպքում, երբ Երկիրն ու Մարսը գտնվում են ամենամոտ տարածության վրա։ 8,5 ամիս թռչելու դեպքում չես կարող մարդուն տեղավորել մի փոքր խցում, նրան մեծ տարածք է պետք։ Բացի դրանից, ճամփորդության ընթացքում մեկ մարդուն անհրաժեշտ է 780 լ ջուր, 260 կգ թթվածին և մոտ 780 կգ սնունդ, բնականաբար՝ նաև զուգարան։

Սրան ավելանում է տիեզերական ճառագայթումը, որից տիեզերագնացներն անպաշտպան են լինելու առանց երկրագնդի մագնիսական դաշտի։ Ամենաուշը մի քանի ամսից բոլորը կմահանան։

Բայց եթե ենթադրենք, թե էս պրոբլեմները լուծեցինք ու հասանք Մարս, ապա էստեղ սկսվում են ամենալուրջ պրոբլեմները։

Առաջինը վայրէջքի հարցն է։ Թեև մենք, ինչքան էլ որ առաջին հայացքից տարօրինակ թվա, Մարսի մակերևույթն ավելի լավ ենք ճանաչում, քան Երկրինը, որովհետև Երկրի մակերևույթի 80%-ը պատված է ջրով, բայց Մարսի վրա օդի ճնշումը կազմում է Երկրի օդի ճնշման ընդամենը 1%-ը։ Նման նոսր մթնոլորտի պայմաններում արգելակելը շատ դժվար է։ Արդեն իսկ ֆանտաստիկ արդյունք է, որ ընդհանրապես կարողանում ենք ռոբոտներն անվնաս իջեցնել Մարսի վրա։ Բայց էդ ռոբոտների քաշն առավելագույնը 1 տոննա է, ու անվնաս վայրէջքի հավանականությունն ընդամենը 50% է։ Մարդկանց տեղափոխող տիեզերանավի քաշը պատկերացնո՞ւմ եք։ Դրան ավելանում է հսկայական ծավալի վառելիքը, որն անհրաժեշտ է այդ տիեզերանավի անվտանգ վայրէջքի համար, որովհետև պարաշյուտով վայրէջքն էս դեպքում ուղղակի անհնար է։ 27․000 կմ/ժ արագության տակ հսկայական տիեզերանավը վառելիքի հաշվին արգելակելու դեպքում անգամ պողպատից կորպուսը կշիկանա ու կհալվի։

Լավ, ենթադրենք, թե վայրէջքի պրոբլեմն էլ լուծվեց։ Մարս ժամանած մարդիկ պիտի հարմարվեն Երկրի համեմատ ավելի փոքր ծանրության ուժին ու միջինը -60° C սառնամանիքին։ Սրան կրկին ավելանում է ամենամեծ վտանգը՝ տիեզերական ճառագայթումը, քանի որ Մարսը, ի տարբերություն Երկրի, չունի մագնիսական դաշտ․ վնասակար ճառգայթումն անխոչընդոտ հասնում է Մարսի մակերևույթին։

Լավ, ասենք, թե հրաշքով էս պրոբլեմն էլ լուծվեց (գրում եմ ու ծիծաղում), Երկիր վերադառնալու համար մարդիկ պիտի մի տարի սպասեն Մարսի վրա, որովհետև այդքան ժամանակ է պետք, որ Մարսն ու Երկիրը կրկին հայտնվեն իրար ամենամոտ տարածության վրա։ Մի տարի Մարսի վրա ապրելու համար մարդկանց անհրաժեշտ է թթվածին, ջուր ու սնունդ, ընդ որում մեկ մարդուն պետք է առնվազն 1100 լ ջուր, 365 կգ թթվածին ու 1095 կգ սնունդ։ Ու եթե թեկուզ մեկ մարդ գնա Մարս, էսքանը պիտի Երկրից հետը տանի։ Համապատասխանաբար մեծանում է տիեզերանավի քաշը։ Ու դրանով պայմանավորված՝ անխուսափելիորեն նորից մեծանում է վառելքի ծավալը, որն անհրաժեշտ է այդ հսկայական տիեզերանավը Երկրից պոկելու ու Մարսի վրա իջեցնելու համար։
Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Էլի էդքան սնունդ ու վառելիք է պետք նաև Երկիր վերադառնալու համար։

Ու տխմար հայտարարություններ չանելու ու չխայտառակվելու համար բավական էր ելույթ ունենալուց առաջ մի սովորական ֆիզիկոսի հարցնել այս մասին»,-գրել է նա։

 



Նման նյութեր