Ոմանք իսկական մագինս են մոծակների համար, եւ Ռոքֆելերյան համալսարանի Նեյրոգենետիկայի եւ վարքագծի լաբորատորիայի նոր հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչու։
Մոծակներին գրավում են մեր արտաշնչած CO2-ը, մեր ջերմությունն ու մեր մարմնի հոտը։ Բայց ոմանք դրանց համար իսկական թիրախ են, քան մյուսները։ Հետազոտողները ստուգել են մոծակների վրա մարդկային մաշկի տարբեր հոտերի ազդեցությունը։ Դրանց քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ առավել գրավիչ են այն մարդիկ, որոնք զգալիորեն ավելի շատ են կարբոնաթթուներ արտադրել իրենց մաշկի վրա։
«Գոյություն ունի խիստ մեծ կապ մաշկի վրա այդ ճարպաթթուների մեծ քանակության առկայության եւ մոծակների համար գրավիչ լինելու միջեւ»,- ասել է հետազոտության ղեկավար Լեսլի Վոսհոլը։
Գիտնականները խնդրել են 64 կամավորականի օրական վեց ժամ նեյլոնային թեւքեր կրել նախաբազկին մի քանի օր շարունակ, որպեսզի հավաքվեն մարդու մաշկի հոտերի նմուշները։ Հաջորդ երեք տարվա ընթացքում թիմը ստուգել է նեյլոնե թեւքերի գևրավչությունը մոծակների Aedes aegypti տեսակի համար։ Դրանք դենգե տենդի, Զիկա վիրուսի, չիկունգունի եւ դեղին տենդի հիմնական տարածողներն են։ Նրանք ընդհանուր առմամբ ստուգել են ավելի քան 2 330 թեստ։
Մի մասնակից՝ փորձարկվող 33-ը», մյուսներից առանձնանում էր. նա չորս անգամ ավելի գրավիչ էր մոծակների համար, քան գրավչությամբ երկրորդ մասնակիցը, եւ 100 անգամ ավելի հրապուրիչ, քան ամենաքիչ հրապուրիչը («փորձարկվող 19»)։
Հետո հետազոտողները տեսակավորել են մասնակիցներին առավել գրավիչներից մինչեւ ամենաքիչ գրավիչները եւ ուսումնասիրել նրանց հոտառության պրոֆիլները, որպեսզի որոշեն, թե ինչով կարելի է բացատրել այդպիսի մեծ տարբերությունը։ Նրանք պարզել են մոտ 50 մոլեկուլյար միացություն, որոնք մեծ քանակությամբ առկա են եղել բարձր գրավչությամբ մասնակիցների մաշկի ճարպի վրա։ Մասնավորապես, նրանք հայտնաբերել են, որ «մոծակների համար մագնիս հանդիսացողները» արտադրել են կարբոնաթթուներ շատ ավելի մեծ խտությամբ, քան մյուսները։
Այդ թթուները, բնականաբար, առկա են մաշկի ճարպաշերտում եւ օգնում են պաշտպանել եւ խոնավացնել մաշկը, ընդ որում՝ արտադրվող թթուների քանակը տարբեր մարդկանց մոտ տարբեր է։
«Որոշ փորձարկվողներ հետազոտությունում են գտնվել մի քանի տարի, եւ մենք հայտնաբերել ենք, որ եթե նրանք մագնիս էին մոծակների համար, ապա այդպիսին էլ մնացել էին։ Շատ բան կարող էր փոխվել սուբյեկտի վարքածում այդ ընթացքում, բայց դա մարդու շատ կայուն հատկություն է»,- ասել է հետազոտության համահեղինակ Մարիա Ելենա դե Օբալդիան։
Այլ խոսքով՝ ինչ փոփոխություններ էլ որ կատարվել էին՝ սննդի կամ մաշկի խնամքի հարցերում, մոծակների մագնիսը մնում է նույն մագնիսն ամբողջ կյանքի ընթացքում։
Մոծակները հայտնաբերում են մարդու հոտը հոտառական երկու ռեցեպտորների օգնությամբ՝ Orco եւ IR։ Իրենց բացահայտումից հետո հետազոտողները ստեղծել են մուտանտ-մոծակներ՝ զրկված մեկ կամ երկու ռեցեպտորներից, որպեսզի գնահատեն մարդու հոտը ճանաչելու նրանց ունակությունը։ Պարզվել է, որ չնայած հոտառական ռեցեպտորների հեռացմանը, մոծակներին, այնուամենայնիվ, հաջողվել է հայտնաբերել ավելի գրավիչ մարդկանց։ Այս արդյունքները հիասթափեցրել են թիմին, որը հույս ուներ գտնել մնացածներից գրավիչ մարդկանց առանձնացնելու միջոցը, որպեսզի ավելի արդյունավետ ռեպելենտ ստեղծեն։
Վոսհոլի խոսքով՝ պոտենցիալ ուղիներից մեկը մաշկի միկրոբների մանիպուլացումն է, օրինակ՝ շատ գրավիչ մարդու մաշկը ոչ գրավիչ մարդու մանրէներով ծածկելու միջոցով, որպեսզի փոխեն մոծակների հոտառական պրոֆիլը։ Բայց թիմը գործնականում դեռ չի կիրառել այս փորձը։