Տապակած կարտոֆիլը չի վնասում մարդու օրգանիզմին, հակառակ տարածված կարծիքի, պնդում են Բոստոնի համալսարանի գիտնականները։ Նրանց հոդվածը հրապարակվել է Journal of Nutrition Science ամսագրում։
Մինչ այժմ սննդի հետ կապված բոլոր խորհուրդներում կարելի էր կարդալ, որ մեծ քանակությամբ տապակած կարտոֆիլ ուտելը հանգեցնում է ճարպակալման, շաքարախտի, հիպերտոնիայի, օրգանիզմում նյութափոխանակության խանգարման, աթերոսկլերոզի եւ արյան անոթների պատերին խոլեստերինի ձեւավորման:
Սակայն 1971 թվականից 50 տարի անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ տապակած կարտոֆիլն, ընդհակառակը, բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա։
Կամավորներն առանց որեւէ սահմանափակման կարտոֆիլ են կերել, նրանց առողջական վիճակը հինգ տարին մեկ ստուգել են։ Պարզվել է, որ փորձի մասնակիցների մոտ II տիպի շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը 24 տոկոսով նվազել է։ Բացի այդ, նրանք նաեւ ավելի քիչ են տառապել աթերոսկլերոզից։
Սակայն, ըստ գիտնականների, այս օրինաչափությունը նկատվել է կամավորների մոտ, որոնք ակտիվ կենսակերպ են վարել եւ կարմիր միս շատ չեն օգտագործել: