Նախկինում այն կանխատեսել էր, որ մինչև 2020 թվականը մոլորակի վրա կյանքը կանցնի կրիտիկական փուլի:
World One սուպերհամակարգիչը, որը նախատեսված է մարդկային քաղաքակրթության օրինաչափությունները կանխատեսելու համար, կանխատեսել է, որ կյանքն այնպիսին, ինչպիսին մենք գիտենք, կավարտվի մինչև 2050 թվականը: Այդ մասին գրում է Daily Star-ը։
Մեքենան օգտագործում է առաջադեմ ալգորիթմ՝ վերլուծելու այնպիսի գործոններ, ինչպիսիք են աղտոտվածությունը, բնական ռեսուրսների օժտվածությունը և ծնելիության մակարդակը: Այն արդեն կատարել է նախկինում իր մի քանի կանխատեսումները, այդ թվում՝ Երկրի վրա կենսական օգտակար հանածոների հասանելիության նվազում:
World One-ը նաև կանխատեսել է.
- Մինչև 2020 թվականը մոլորակի վրա կյանքը կմտնի կրիտիկական փուլ։
- Եթե ոչինչ չարվի, կյանքի որակն ի վերջո կնվազի զրոյի:
- Մոլորակի աղտոտվածությունն այնքան կուժեղանա, որ կսկսի մարդկանց սպանել, իսկ դա իր հերթին կհանգեցնի բնակչության թվի նվազմանը 1900 թվականի մակարդակից ցածր։
- Էկոլոգիապես մաքուր մեքենաների առաջացումը և ծնելիության դեմ պայքարը քիչ ազդեցություն կունենան այս աշխարհի գոյատևման վրա:
- Վերջին կանխատեսումն ասում է, որ այս փուլում՝ մոտավորապես 2040-2050 թվականներին, մոլորակի վրա քաղաքակիրթ կյանքը կդադարի գոյություն ունենալ։
World One սուպերհամակարգիչը ստեղծվել է Հռոմի ակումբի պատվերով, որը միջազգային հասարակական կազմակերպություն է, որը փորձում է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել մարդկության գլոբալ խնդիրների վրա։ Հռոմի ակումբը կազմակերպում է լայնածավալ հետազոտություններ տարբեր գիտությունների մեջ օգտագործվող թեմաների լայն շրջանակի շուրջ:
Սիրարփի Աղաբաբյան