Չինացի գիտնականները հաջողությամբ փորձարկել են լուսնային ռեգոլիթի նմուշները՝ որպես ածխաթթու գազի և ջրի փոխակերպման կատալիզատոր։ Նրանց հաջողվել է քիմիական ռեակցիաների արդյունքում ստանալ մեթան և թթվածին, որոնք իրենց հերթին վառելիքի ստեղծման հիմնական բաղադրիչներ են (օրինակ՝ հրթիռային համակարգերի համար)։ Սա նշանակում է, որ Լուսնի ապագա գաղութարարները կկարողանան օգտագործել տեղական ռեսուրսներն իրենց պաշարները համալրելու համար:
Փորձարկումներում օգտագործվել է իսկական ռեգոլիթ, որը Երկիր էր բերվել 2020 թվականին՝ Chang’e-5 առաքելության շրջանակներում։
Ի զարմանս գիտնականների, պարզվել է, որ ռեգոլիթը արդյունավետ կատալիզատոր է և ապահովում է ածխաթթու գազի էլեկտրակատալիտիկ փոխակերպումը մեթանի և թթվածնի: Գործընթացը արագ չէ և դրա արդյունավետությունը դեռևս անհայտ է, բայց արդեն հաստատվել է, որ այն կարող է շարունակվել ավտոմատ ռեժիմով և անսահմանափակ ժամանակով։
Լուսնի վրա ածխաթթու գազի աղբյուրներ չկան, բայց դրանք միշտ կհայտնվեն որպես մարդկային գաղութների կողմնակի արտադրանք: Ինչ վերաբերվում է ջրի խնդրին, ապա այն հնարավոր կլինի ստանալ կեղտաջրերի մաքրման արդյունքում, գումարած դրան՝ Լուսնի վրա արդեն հայտնաբերվել են սառույցի պաշարներ: Առայժմ սա միայն հայեցակարգ է, որի իրականացումը մեծապես կհեշտացնի ապագա գաղութարարների կյանքը։
Նյութը հրապարակման պատրաստեց ita.am-ը