Էրիկ Բարսեղյանը՝ «ԱրտՖեստ» երիտասարդական միջազգային 5-րդ փառատոնի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Էրիկ Բարսեղյանը՝ «ԱրտՖեստ» երիտասարդական միջազգային 5-րդ փառատոնի մասին. life.panorama.am

«ԱրտՖեստ» երիտասարդական միջազգային 5-րդ փառատոնը ազդարարում է հայտերի ընդունման մեկնարկը, որը կտևի մինչև մարտի 5-ը։ Փառատոնն ընդգրկում է թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում, երգարվեստ և այս տարվանից նաև գրականություն՝ դրամատուրգիա և կինոսցենար ճյուղերը։

Life.panorama.am-ը փառատոնի մանրամասների ու ծրագրերի մասին խոսել է «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանի հետ.

«Նախ ասեմ, որ փառատոնը իմ ու վարպետիս՝ Արմեն Մազմանյանի ձեռնադրմամբ ստեղծվել է 2013-ին, որի ժամանակ ընդգրկված էին արվեստի միայն երեք ճյուղեր՝ թատերական արվեստը, կինոարվեստն ու կերպարվեստը, բացի այդ այն ժամանակ փառատոնը չուներ միջազգային նշանակություն: Սակայն փառատոնի գրանցաց հաջողությունը, երիտասարադների հետաքրքրվածությունն ու արվեստի նշանավոր գործիչների դրական և ոգևորիչ վերաբերմունքը, այդ թվում մեդիամոնիթորինգի արդյունքները առիթ հանդիսացան, որ փառատոնը դառնա ամենամյա և մենք էլ որոշեցինք, որ փառատոնի շրջանակում  պետք է ավելանան արվեստի նոր ճյուղեր: Դե իսկ հետագայում, ի ուրախություն մեզ, փառատոնը ընդլայնեց իր ծավալը և հետադարձ կապի արձագանքները թույլ տվեցին դառնալ միջազգային փառատոն: Ուրախությամբ պետք է նշեմ, որ օրինակ նախորդ տարի ունեինք արտերկրից շատ մասնակիցները, ովքեր նաև հաղթանակներ գրանցեցին»,- նշեց Էրիկ Բարսեղյանը՝ հավելելով, որ փառատոնի ժյուրիի կազմում են հայ արվեստի վաստակավոր և հեղինակավոր գործիչներ, ինչպես նաև արտասահմանցի գործիչներ:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ «ԱրտՖեստը» հավատարիմ մնալով իր կարգախոսին, որն է «Ստեղծագործում ենք մեկ տանիքի ներքո», թատերական արվեստի, կինոարվեստի, կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվետի, հագուստի մոդելավորման և երգարվեստի ճյուղերի հետ մեկտեղ այս տարվանից կներառի նաև գրականություն՝ դրամատուրգիա և կինոսցենար ճյուղը, որին կարող են մասնկացել բացառապես անտիպ ստեղծագործություններ: Ի դեպ՝ գրականութուն ճյուղը նվիրվում է արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին:

«Կարծում եմ՝ մեր երիտասարդների շրջանում կար այդ բացը մեկ տանիքի տակ ստեղծագործելու: Նախորդ տարիների հայատագրումների ծավալը ապացուցում է, որ ամեն տարի ավելանում է հետաքրքրվողների ցանկը: Մենք նպատակ ունենք բացահայտելու նոր անուններ, գտնելու հետաքրքիր դեմքեր և 16-30 տարեկան արվեստասեր մարդկանց ինքնաարտահայտվելու դաշտ տրամադրել: Փառատոնի շրջանակում մենք փորձում ենք նրանց ուղորդել, ավագ սերնդի խորհուրդներով ավելի հղկել, և ինչպես ասում էր իմ լուսահոգի ուսուցիչը՝ սա ժողովրդական արտիստների փառատոն չէ, մենք փորձում ենք երիտասարդների ներուժը հղկելով՝ բերել որակական ավելի բարձր մակարդակի:  Փառատոնի ընթացքում կլինեն հանդիպումներ, վարպետության դասեր, զրույցենր և այլն»,- նշեց փառատոնի նախագահը:

Ամբողջությամբ՝ life.panorama.am

 



Նման նյութեր