Նույնիսկ Շոլցի ինքնորոշման իրավունք ասելուց հետո Նիկոլն այն չարտաբերեց։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Էդուարդ Շարմազանովը։
«Ծանոթացա Նիկոլի ելույթին «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը։ Այն ոտքից գլուխ թրքահպատակ էր ու չէր ներառում Հայաստանի ու Արցախի պետական շահերը։
Նախ, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, Փաշինյանն օգտագործում է ոչ թե Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ, այլ Լեռնային Ղարաբաղի հարց ձեւակերպումը։
Սա առաջին անգամը չէ, երբ Նիկոլն անգլիալեզու լսարանում խուսափում է «conflict» ձեւակերպումից եւ կիրառում է «issue» բառը։ Սա դարձել է տխուր օրինաչափություն ու դրանով Նիկոլը համաձայնվում է Ալիեւի այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ գոյություն չունի, այլ կա ընդամենը հարց կամ խնդիր։
Բայց դրա փոխարեն Նիկոլը հնազանդորեն կատարում է Թուրքիայի պահանջը ու այդ երկրի մասին խոսելուց արտասանում է «թյուրքիյե», այլ ոչ նախկինում օգտագործվող «թըրքի»՝ հերթական անգամ ի ցույց դնելով Էրդողանին դուր գալու պատրաստակամությունը։
Հաջորդը. նույնիսկ Գերմանիայի կանցլեր Շոլցի կողմից ինքնորոշման իրավունք եզրույթն օգտագործելուց հետո Նիկոլը չի խոսում ինքնորոշումից։
Նա վախենոմ ու խուսափում է խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից ու փոխարենը հերթական անգամ արտաբերում է միայն Արցախի հայերի իրավունքների մասին:
Ստամբուլի ու Երուսաղեմի հայերն էլ իրավուքներ ունեն, բայց դա ինքնորոշման իրավունք չէ։
Եվ ամենակարևորը։
Փաշինյանն ասում է, որ Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից։ Սա ադրբեջանական պահանջի բավարարում է ու ադրբեջանական թեզ է։ Դա խոստովանել է հենց Նիկոլի ԱԳՆ-ն։ Այս թեզն Արցախից ձեռքերը լվալու, Արցախյան շարժմանը դավաճանելու ու Եռաբլուրն ուրանալու թեզ է։
Իսկ Նիկոլի խոսքերը «հայկական ժողովրդավարության» մասին ուղղակի ծիծաղելի են։
- Նիկոլն ու դեմոկրատիան այնքան կապ ունեն իրար հետ որքան ֆաշիզմն ու մարդասիրությունը։
- Կարիք չկա ԵՄ անդամ երկրում «ծախել» սեփակամ ժողովրդավար լինելը,քանի որ նույն ԵՄ-ն սուլթան Ալիեւին համարում է «վստահելի գործընկեր» ,իսկ Արեւմուտքի նավերն էլ Հայկական լեռներ չեն բարձրանալու։
Հերիք է Արեւմուտքին դուր գալու էժան քայլերի դիմել, օգտվելով ՌԴ-ի խառը վիճակից։ Դա չի բխում ՀՀ շահերից, չնայած Նիկոլը ի՞նչ կապ ունի ՀՀ-ի ու Արցախի շահերի հետ։ Նա խելոք սպասարկում է Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի շահերը՝ ի վնաս հայկականի»։