Ուժեղ մագնիսական փոթորիկների ժամանակ բեւեռներից վեր՝ Երկրի մակերեւույթից 40-90 կիլոմետր հեռավորության վրա գտնվող օզոնային շերտը ընդամենը մեկ օրում կարող է ոչնչացվել 25%-ով։ Դրա պատճառով արեւային ճառագայթման հոսքը մեծանում է: Նման եզրակացության են եկել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտնականները, գրում է ՏԱՍՍ-ը։
Օզոնային շերտը գտնվում է ստրատոսֆերայում՝ Երկրի մակերեւույթից 10-40 կիլոմետր բարձրության վրա։ Այս գազային թաղանթը պաշտպանում է մոլորակը Արեգակի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումից:
Երբ օզոնային շերտը նոսրանում է, արեգակնային ճառագայթման մակարդակը բարձրանում է։ Սա վնասակար է մարդկանց համար՝ մեծանում է մաշկի քաղցկեղի ռիսկը, բույսերը եւ կենդանիները կարող են մահանալ:
Հետազոտության արդյունքները օգտակար կլինեն Երկրի կլիմայի կանխատեսման եւ ռադիոալիքների տարածման վերլուծության համար։