Բրազիլացի փորձագետներն օգտագործել են թվային մեթոդը՝ 35 00 տարի առաջ ապրած եգիպտացու դեմքը վերականգնելու համար։
Հնագետ Մոասիր Էլիաս Սանթոսը եւ 3D-դիզայներ Սիսերո Մորաեսը օգտագործել են մարդու կմախքի մնացորդները, որոնք գտնվել են Եգիպտոսում 1980թ., հնագիտական պեղումների վայրում, վերականգնելու համար թվային պատկերը։
Ավելի ուշ կատարված մարդաբանական ուսումնասիրությունը պարզել է, որ կմախքի մնացորդները պատկանել են աֆրիկյան ծագում ունեցող 17-29 տարեկան տղամարդու։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա հասակը կազմել է մոտ հինգ ֆուտ եւ երեք մատնաչափ։
Թիմն օգտագործել է դեմքի ապրոկսիմացիայի պրոցեսը, որն օգնում է հնագետներին վերստեղծել մահացած մարդու դիմագծերն ըստ կմախքի մնացորդների։
«Մի քանի տարի առաջ մենք արդեն աշխատել ենք ապրոկսիմացիաների (մերձեցումների- խմբ.) շարքի վրա՝ կապված մարդու էվոլյուցիայի հետ,- CNN-ին ասել է Պոնտա Գրոսսայի Չիրո Ֆլամարիոնա Կարդոզու հնագիտական թանգարանի հնագետ Մոասիր Սանթոսը։- Տեսագրությունները վերածվել են լուսանկարների եւ օգտագործվել գանգի չափերի (ֆոտոգրամետրիայի) մշակման համար, որն էլ ընկել է հետազոտության հիմքում»։
Ֆոտոգրամետրիան 3D-պատկերն ստանալն է լուսանկարից, ինչն էլ արել են Սանթոսն ու Մորաեսը Կահիրեում, Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարանում։
Այդ պրոցեսն օգտագործվել է փորձագետների կողմից, որպեսզի որոշվի, թե ինչպես է ընթացել մարդկանց էվոլյուցիան դարերի ընթացքում։
Փետրվարին հետազոտողները հնագույն նաբաթյան կնոջ 3D-մոդել են ներկայացրել՝ հիմնված 2015թ. Հեգրե դամբարանում (Սաուդյան Արաբիա) հայտնաբերված մնացորդների վրա։
Սանթոսը եւ Մորաեսը հույս ունեն, որ իրենց աշխատանքը հիմք կծառայի այլ հնագետների՝ մարդու էվոլյուցիայի մասին հետազոտությունների համար։ Նրանք նախատեսում են անցած ամիս OrtogOnline ամսագրում հետազոտության հրապարակումից հետո իրենց վերականգնած մարդու դեմքը ցուցադրել ցուցահանդեսում։