Արդեն քանի տասնամյակ է, գիտնականները փնտրում են Երկրին նման մոլորակներ: Անսահման տիեզերքում կան էկզոմոլորակներ, որոնք ունեն մթնոլորտ և չափերով նման են Երկրին, բայց դրանցից ոչ բոլորն ունեն մագնիսական դաշտ, որը պաշտպանում է տիեզերական ճառագայթումից:
Վերջերս գիտնականները հայտնաբերել են մագնիսական դաշտ ունեցող մոլորակ, որը մեր աստղային համակարգին համեմատաբար մոտ է գտնվում՝ ընդամենը 12 լուսային տարի հեռավորության վրա:
Հետազոտողները նշում են, որ հայտնաբերել են այնպիսի մի բան, ինչը նախկինում չէին տեսել․ Z Ceti b մոլորակը կրկնվող ռադիոազդանշաններ է ուղարկում Երկիր։
Ըստ երևույթին, ռադիոազդանշանները ստեղծվում են աստղի կողմից, որի շուրջ այս մոլորակը պտտվում է մոտ երկու երկրային օրվա ժամանակահատվածում: Մոլորակի մագնիսական դաշտը փոխազդում է աստղի նյութի հետ, ինչը հանգեցնում է ռադիոազդանշանների առաջացմանը, որոնք հայտնաբերել են երկրային գործիքները։
Մագնիսական դաշտերը հայտնաբերելու այս եղանակը, ցավոք, ցույց է տալիս, որ մոլորակը չափազանց մոտ է իր աստղին: Նման պայմաններում մեզ ծանոթ կյանքի ձևերը չեն կարող գոյություն ունենալ, նույնիսկ մթնոլորտի առկայության դեպքում։ Այնուամենայնիվ, գիտնականները նշում են, որ այս մեթոդն անկասկած օգտակար կլինի ապագայում էկզոմոլորակներ գտնելու համար։ Դրա շնորհիվ մոլորակների որոնումը, որտեղ պոտենցիալ կյանք կարող է լինել, ավելի արդյունավետ կդառնա:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը