«Վտանգն այն չէ, որ ԱԲ-Ն մեզ կործանում է, վտանգն այն Է, որ դա մեզ խելագարության Է հասցնում»․ Յարոն Լանիեր
Advertisement 1000 x 90

«Վտանգն այն չէ, որ ԱԲ-Ն մեզ կործանում է, վտանգն այն Է, որ դա մեզ խելագարության Է հասցնում»․ Յարոն Լանիեր

Տվյալների վիզուալիզացիայի (ՏՎ) և կենսաչափական տեխնոլոգիաների ոլորտի հետազոտող, «վիրտուալ իրականություն» տերմինի հեղինակ Յարոն Լանիերը կարծում է, որ այն հայտարարությունները, թե ԱԲ-ն կտիրի աշխարհը, «աբսուրդ» են։ Լանիերը նույնիսկ մերժում է «արհեստական ​​բանականություն» տերմինը՝ ասելով, որ այնտեղ իրական բանականություն գոյություն չունի։ («Վիրտուալ իրականություն» տերմինն առաջին անգամ օգտագործել է ավստրալիացի հեղինակ Դեմիեն Բրոդերիկի կողմից՝ The Judas Mandala վեպում (1982): Իսկ տերմինի լայն տարածքումը վերագրվում է Յարոն Լանիերին)։

The Guardian թերթին տված իր վերջին հարցազրույցում ֆուտուրիստ Լանիերն ասել է. «Այն գաղափարը, որ արհեստական ​​բանականությունը կարող է գերազանցել մարդկային կարողությունները, հիմարություն է, քանի որ ԱԲ-ն հիմնված է մարդու կարողությունների վրա․․․մենք կարող ենք ասել, որ մեքենան կարող է ավելի արագ ընթանալ, քան մարդ վազորդը, բայց երբեք չենք ասի, որ մեքենան ավելի լավ վազորդ է դարձել»։

«Ինձ համար ԱԲ-ի վտանգն այն է, որ մենք կօգտագործենք մեր տեխնոլոգիան մեր մեջ առկա փոխադարձ թյուրիմացությունները սրելու համար», – ասել է նա՝ հավելելով, որ ինչքան ավելի շատ են բարդանում տեխնոլոգիաները, այդքան ավելի շատ պատասխանատվություն ենք մենք կրում ողջախոհության համար:

Լանիերը միշտ անհանգստացել է, որ համացանցը ստեղծում է անվերջ ընտրության տպավորություն, բայց իրականում նեղացնում է այդ ընտրությունը: Մինչ այժմ արհեստական ​​բանականության ալգորիթմների հիմնական գործառույթն է եղել ընտրել, թե ինչ ենք տեսնում YouTube-ի գլխավոր էջում կամ Facebook-ի լրահոսում։ Լանիերը կարծում է, որ դա մեզ դարձրել է ծույլ և անհետաքրքրասեր: Մենք ցանկանում էինք անվճար ստանալ իրեր (տեղեկատվություն, ընկերություն, երաժշտություն), բայց կապիտալիզմն այդպես չի աշխատում: Այդպես մենք ինքներս դառնում ենք սպառման ապրանք. մեր տվյալները վաճառվում են երրորդ կողմերին՝ մեզ ավելի շատ բաներ վաճառելու համար:

Մյուս կողմից, Լանիերը, թեև զգուշավոր, բայց լավատեսորեն է տրամադրված չաթ-բոտերի վերաբերյալ:

«Հիմա, երբ արհեստական ​​բանականության չաթբոտին հարց տաք, ամեն անգամ տարբեր պատասխաններ կստանաք։ Այս ծրագրավորված պատահականությունը առաջընթաց է․․․ Սա նշանակում է, որ անձը, ով շփվում է այս համակարգերի հետ, կունենա մի փոքր ավելի շատ ընտրություն, խորաթափանցություն և մարդասիրություն», – ասաց Լանիերը: