Արևմտյան տիպի սնունդը՝ շաքարի մեծ քանակով, ռաֆինացված և խառնուրդներից առավելագույնս մաքրված բաղադրիչներով արդյունաբերական պայմաններում պատրաստված կերակուրներով և սննդակարգում բանջարեղենի, մրգերի և լոբազգիների բացակայությամբ, առավելապես վնասակար է երեխաների համար: Այս եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները։
ScienceDirect կայքում հրապարակված հետազոտությանը մասնակցել է ավելի քան 8600 երեխա:
Արդյունքները ցույց են տվել, որ երեխայի կյանքի առաջին երկու տարիների ընթացքում հյութերի, մեծ քանակությամբ բուսական ճարպերի և հացի օգտագործումը զգալիորեն մեծացնում է ցելիակիայի (գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականություն) զարգացման ռիսկը, գրում է Gazeta.ru-ն։
Ցելիակիան հիվանդություն է, որը կապված է բարակ աղիքի աուտոիմուն բորբոքման հետ՝ ցորենի, տարեկանի և գարու գյլուտենի օգտագործման պատճառով: Ախտանիշներն են՝ որովայնի ցավ, փորլուծություն և քաշի կորուստ: Բացի այդ, հաշվի առնելով սննդանյութերի վատ կլանումը բորբոքման պատճառով, կարող են զարգանալ հանքային նյութափոխանակության խանգարումներ, հիպովիտամինոզ և անեմիա:
Ցելիակի հիվանդության գենետիկ նախատրամադրվածությունը կազմում է հիվանդության զարգացման ընդհանուր ռիսկի միայն կեսը:
Գիտնականները փորձել են վերլուծել վաղ մանկության (9-ից 24 ամսական) տարիքում սննդակարգի և գլյուտենի անհանդուրժողականության հավանականության կապը: