Նոր ուսումնասիրությունը ենթադրում է, որ ընտանի կենդանու առկայությունը կարող է դանդաղեցնել մենակ ապրող տարեցների ճանաչողական ունակությունների անկման տեմպերը:
Չինաստանում անցկացված հետազոտությունը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։
Պարզվել է, որ ընտանի կենդանու առկայությունը կապված է խոսքային հիշողության, խոսքի սահունության և բարդ խոսքային ընկալման անկման ավելի աստիճանական տեմպերի հետ, ուսումնասիրված այն տարեցների շրջանում, որոնք մենակ էին ապրում, բայց ոչ նրանց մոտ, ովքեր ապրում էին այլ մարդկանց հետ:
Գուանչժոուի Սուն Յաթսեն համալսարանի Հասարակական առողջության դպրոցի հետազոտողները օգտագործել են ծերացման անգլիական ուսումնասիրության տվյալները:
«Բնակչության ծերացմանը և կյանքի տևողության ակնկալելի մեծացմանը համընթաց, հանրային առողջության լուրջ խնդիր է դառնում տարեցների ճանաչողական գործառույթների վատթարացումը: Աշխարհում դեմենցիայով տառապողների թիվը 2019 թվականի 57 միլիոնից 2050 թվականին կաճի 153 միլիոնի։
Ճանաչողական գործառույթների վատթարացումը ոչ միայն լրջորեն խաթարում է մարդկանց ինքնազգացողությունը, այլև մեծ բեռ է դնում նրանց խնամողների ուսերին, ինչպես նաև հասարակության ֆինանսական և առողջապահական համակարգերի վրա»,- նշել են գիտնականները։