Գիշերվա ընթացքում ականջի խցանների օգտագործումը կարող է վատթարացնել ձեր լսողությունը և վարակի հանգեցնել:
Ականջի խցանները խոչընդոտում են օդի անցումը և ականջի խոռոչում տաք, խոնավ միջավայր ստեղծում, ինչը մեծացնում է բակտերիալ և սնկային վարակների վտանգը: Հետևաբար, պետք է խուսափել ականջի խցաններ օգտագործել քնած ժամանակ և մեկ զույգն օգտագործել ոչ ավելի, քան երկու օր անընդմեջ, Daily Mail-ին պարզաբանել է Մանչեսթերի թագավորական հիվանդանոցի ականջի, քթի և կոկորդի խորհրդատու պրոֆեսոր Սայմոն Լլոյդը:
Բացի այդ, քնի ժամանակ ականջի խցանները կարող են ավելի խորանալ ականջի խոռոչի մեջ և դրանք հանելու համար պետք կլինի դիմել վիրաբույժի օգնությանը: Իսկ մոմից պատրաստված ականջակալները կարող են հանգեցնել մոմով ականջի խցանման և լսողության ժամանակավոր կորստի:
Նմանատիպ ռիսկերը վերաբերում են ականջակալներին: Դրանք պետք է պարբերաբար մաքրել ալկոհոլով և խուսափել շատ բարձր երաժշտություն լսելուց, քանի որ դա կարող է վնասել ներքին ականջի մազային բջիջները և լսողության կորուստ առաջացնել: BMJ ամսագրում հրապարակված հետազոտության վերջին վերանայումը ցույց է տվել, որ երիտասարդները 105 դեցիբելով երաժշտություն լսելիս լսողության կորստի լուրջ վտանգի տակ են: Անվտանգության սահմանաչափերը մեծահասակների համար 80 դեցիբել են, իսկ երեխաների համար՝ 75: