Հարավային Կալիֆոռնիայի եւ Արիզոնայի համալսարանների գիտնականները պարզել են, որ նստած կենսակերպը ավելացնում է դեմենցիայի առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS-ում (Proceedings of the National Academy of Sciences)։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան հարյուր հազար մարդ։ Մեկ շաբաթվա ընթացքում գիտնականները հետեւել են փորձարկվողների շարժունակությանը ակսելերոմետրի օգնությամբ՝ սարք, որն աշխատում է որպես տարածությունում օբյեկտի դիրքի փոփոխման ցուցիչ։ Ստացված տվյալների ամրագրումից հետո սկսվել է կամավորականների դիտարկումների փուլը, որը տեւել է վեց տարի։
Այդ ընթացքում 414 մարդու մոտ դեմենցիա է առաջացել։ Գիտնականները նշել են, որ այդ հիվանդության առաջացման հավանականությունը զգալիորեն ավելացել է, եթե մարդը նստած դիրքում անցկացրել է օրական 10 եւ ավելի ժամ։ Այս հարաբերակցությունը պահպանվել է տարիքի, սեռի, կրթության մակարդակի, գենետիկայի եւ կենսակերպի առանձնահատկությունների (ֆիզիկական ակտիվություն, դիետա, վնասակար սովորություններ) ճշտումից հետո։
Պարզվել է նաեւ, որ ֆիզիկական ակտիվությամբ ուղեկցվող ընդմիջումները չեն իջեցրել դեմենցիայի ռիսկը, եթե նստելու ընդհանուր ժամանակը կազմել է 10 ժամ։