Մասնագետները ներկայացրել են 10 փոփոխություն, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում ընդամենը մեկ շաբաթով շաքարից հրաժարվելու դեպքում, գրում է հունական Pronews.gr կայքը։
Շաքարը պարունակվում է սննդամթերքի մի շարք տեսակներում, հատկապես վերամշակում անցած մթերքում, ինչպիսին են սոուսները, կիսաֆաբրիկատները, պահածոյացված մրգերը և այլն։ Չնայած այն բանին որ շաքարն օրգանիզմի համար էներգիայի աղբյուր է հանդիսանում, դրա չարաշահումը կապված է ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների ու առողջական մի շարք այլ խնդիրների զարգացման հավանականության բարձրացման հետ
Սննդակարգից շաքարի բացառումն անգամ կարճ ժամանակով դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Մասնավորապես, մարդն ազատվում է մոռացկոտությունից ու ավելի հեշտ է կենտրոնանում առաջադրաքների վրա։ Բացի այդ, շաքարի գործածության կրճատումը նվազեցնում է նաև երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման, բշտիկների առաջացման, բերանի խոռոչի տհաճ հոտի, ինչպես նաև հորմոնալ դիսբալանսի վտանգը։
Շաքարի գործածությունը կապված է նաև դեպրեսիայի զարգացման բարձր վտանգի հետ, մինչդեռ դրանից հրաժարվելը բարելավում է հոգեկան առողջությունն ու իմունային համակարգը։
Սննդակարգում շաքարի քանակության նվազեցումը նաև նպաստում է մաշկի ավելի դանդաղ ծերացմանն ու բարելավում է բերանի խոռոչի առողջությունը։ Բացի այդ, շաքարի սահմանափակումը կարող է բարձրացնել լիբիդոն ու դրական ազդեցություն ունենալ սեռական կյանքի վրա։