Որոշ հակադեպրեսանտների, հոգեմետ դեղամիջոցների, հակաջղացնցումային, ստատինների, արյան ճնշման դեղերի, կորտիկոստերոիդների և հակաբեղմնավորիչների ընդունումը սպառնում է հանգեցնելու քաշի ավելացման: Դրա մասին DailyMail պարբերականին հայտնել է Մինեսոտայի համալսարանի բժշկական կենտրոնի դեղագործ Հեվի Նգո-Համիլթոնը։
Մասնագետը պարզաբանել է, որ եռցիկլիկ հակադեպրեսանտները (ԵՑՀ) կարող են քաշի ավելացում հրահրել։ Ի տարբերություն սովորական ընտրովի սերոտոնինի վերաբնակեցման ինհիբիտորների (SSRIs), դրանք ավելի հին դասի դեղեր են, որոնց ընդունումն առնչվում է բազում կողմնակի ազդեցություններին: ԵՑՀ -ները ներառում են ամիտրիպտիլինի և նորտրիպտիլինի կարգի դեղամիջոցներ:
Հոգեմետ դեղամիջոցները, մասնավորապես, կլոզապինը, ռիսպերիդոնը և օլանզապինը, ընդունակ են բարձրացնելու մարդու մարմնի քաշը: Դրանք նշանակվում են շիզոֆրենիայով և երկբևեռ խանգարումով հիվանդներին, ինչպես նաև ծերունական թուլամտությունից տառապող որոշ հիվանդների:
Ըստ դեղագործի՝ հոգեմետ դեղամիջոցները նվազեցնում են օրգանիզմի կողմից հանգստի ժամանակ օգտագործվող էներգիայի քանակը։ Բացի դրանից, նրանք օժտված են հանգստացնող ազդեցությամբ, ինչը նվազեցնում է ֆիզիկական ակտիվության մոտիվացիան։ Նույն թերություններն ունեն հիպերտոնիայի բուժման և սրտի կաթվածից պաշտպանելու համար օգտագործվող բետա (β) պաշարիչները:
նոպաների հաճախականությունը նվազեցնող դեղորայքները (հակաջղացնցումային դեղամիջոցներ) կարող են միաժամանակ ոմանց մոտ քաշի ավելացում առաջ բերել: Դրանք ներառում են գաբապենտին դեղամիջոցը: Այս ազդեցության հիմքում ընկած մեխանիզմը դեռևս չի հայտնաբերվել: Ամենայն հավանականությամբ, հակաջղացնցումային դեղամիջոցները մեծացնում են ախորժակը և մարմնում պահպանում հեղուկը:
Այտուցները և հորմոնալ անհավասարակշռությունը ևս կարող են քաշի ավելացում առաջ բերել օրգանիզմում բորբոքումը նվազեցնելու համար նախատեսված կորտիկոստերոիդները՝ պրեդնիզոլոնն ու դեքսամետազոնը: Որոշ հիվանդներ կորտիկոստերոիդներ ընդունելիս գանգատվում են դեմքի այտուցվածությունից:
Նգո-Համիլթոնը հավելում է, որ հակաբեղմնավորիչ հաբերը կանանց շրջանում հաճախ հեղուկի կուտակում է հարուցում: Սակայն ապացուցվել է, որ ներարկային Դեպո-Պրովերա դեղամիջոցը ճարպային զանգվածի ավելացման պատճառ է դառնում։