Տուարեգների կանայք ավելի շատ իրավունքներ ունեն, քան եվրոպական ցանկացած երկրի բնակչուհի, իսկ Տուարեգ տղամարդիկ պարտավոր են ծածկել իրենց դեմքը:
Սա աշխարհի միակ ժողովուրդն է, ուր տղամարդիկ պարտավոր են ծածկել իրենց դեմքը: Հասունության տարիքին հասնելուն պես, երիտասարդներն իրենց հորից երկու բան են ստանում. սուր և դիմածածկ շոր, որը հանելու իրավունք ունեն միայն սիրուհու կամ կնոջ ներկայությամբ:
Իսկ կանայք կարող են դեմքները չծածկել, ունեն սեռական ազատություն: Ունեն ազատության հատուկ կարգավիճակ, գիշերը միշտ տղամարդու հսկողության տակ պետք է գտնվեն: Տուարեգ կանայք ունեն իրենց տնտեսությունը, իսկ ապահարզանի ժամանակ, իրենք են որոշում, թե ինչպես պետք է կիսել ունեցվածքը: Այսպիսով, նրանք շատ ավելի ազատ են եվրոպացի կանանցից:
Տուարեգներին հաճախ անվանում են «կապույտ ժողովուրդ», քանի որ իրենց ազգային հագուստը մուգ կապտավուն է: