Marketium.ru կայքը գրում է, որ, երբ լյարդի ակտիվությունն ընկնում է, այն ի վիճակի չի լինում օրգանիզմից դուրս հանել տոքսինները։ Սա կարող է պատճառներից մեկը լինել, թե ինչու քաշը չի նվազում՝ չնայած ճիշտ սնվելուն և ֆիզիկական ծանրաբեռնվածությանը։ Այս 15 նշանները կարող են վկայել այն մասին, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունեք.
քրոնիկական հոգնածություն,
բացասական էմոցիաներ,
մտածողության մթագնում,
բութ գլխացավեր, որոնք անցնում են հանգստանալուց հետո, կամ ցավ աչքերում,
քրոնիկական ցավեր մկաններում կամ հոդերում.
ուժեղ քրտնարտադրություն,
յուղոտ մթերքը մարսելու դժվարություններ,
ալերգիա,
ակնե կամ մաշկի հետ կապված այլ խնդիրներ,
գազեր, փքվածություն, ցավեր որովայնի հատվածում, փորկապություն, դիարեա,
հորմոնալ անհավասարակշռություն,
անհանգստություն և դեպրեսիա,
զգայունություն քիմիկատների նկատմամբ,
քրոնիկական տհաճ հոտ բերանից,
առանց պատճառի քաշի ավելացում։
Լյարդի նորմալ գործունեությունը վերականգնելու համար առաջին հերթին հարկավոր է կարգավորել սննդակարգը։ Հետևեք այս պարզ խորհուրդներին.
գնեք օրգանական մթերք, խուսափեք գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի օգտագործումից,
հավասարակշռեք սննդակարգը,
բացառեք բուսական յուղերի օգտագործումը, որոնք բորբոքում են առաջացնում,
բավարար քանակով մաքուր ջուր խմեք,
օգտակար յուղեր օգտագործեք՝ կոկոսի, ավոկադոյի, կարագ,
անհրաժեշտ քանակով բջջանյութ օգտագործեք՝ նվազագույնը 35 գրամ,
բացառեք ռաֆինացված շաքարի օգտագործումը,
սահմանափակեք ֆրուկտոզայի օգտագործումը՝ օրական 20-25 գրամ,
շատ բանջարեղեն օգտագործեք,
սննդակարգում ամինաթթուներ ներառեք,
ձու, բրոկոլի, սոխ, սխտոր օգտագործեք,
սահմանափակեք կամ առհասարակ բացառեք ալկոհոլի օգտագործումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը