Բանգորի համալսարանի մասնագետները կարողացել են ընդլայնել մանրադիտակի հնարավորության սահմանները սովորական սարդոստայնի օգնությամբ:
Գիտնականները, որոնք օգտագործում են սովորական լուսային մանրադիտակներ, առճակատվում են դիտվող օբյեկտների չափերի սահմանափակումների հետ: Լույսի ֆիզիկական օրենքների պատճառով անհնար է դիտել 200 նանոմետրից փոքր չափեր ունեցող օբյեկտները: Գիտնականները օգտագործել են սարդոստայնի մետաքսը որպես լրացուցիչ սուպերլինզա, որը քսում են նյութի մակերևույթին՝ ստանալով 2 կամ 3 անգամ լրացուցիչ խոշորացում:
«Մենք ապացուցել ենք, որ մանրադիտակի հնարավորության սահմանները կարելի է ընդյալնել սուպերլինզաների օգնությամբ, սակայն դրանց արտադրությունը բարդ տեխնոլոգիական պրոցես է»,- նշել է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Զենգբո Վանը:
Ապագայում գիտնականները այդպիսի մանրադիտակի օգնությամբ կկարողանան դիտել վիրուսները, միկրոբները, բջիջների ներսի ստրուկտուրան, ինչպես նաև համակարգչային չիպերը և էլեկտրոնային սխեմաները: Այդ հետազոտությանը կարելի է ծանոթանալ NANO Letters պարբերականում: