Ինտելեկտի աստիճանը կախված է մորից. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Ինտելեկտի աստիճանը կախված է մորից. գիտնականներ

Ինտելեկտի չափը մարդը ժառանգում է իր մորից: Գիտնականների կարծիքով, ինտելեկտի գեները կախված են X-քրոմոսոմից, իսկ կանայք 2 X-քրոմոսոմ ունեն:

Այս տեսակետի հիմքում «պայմանավորված գեներն են», որոնք ծագումից կախված՝ տարբեր վարք են դրսևորում: Նրանցից մի քանիսը գործում են միայն այն ժամանակ, երբ մորից են փոխանցվում: Եթե նույն գեները հորից են փոխանցվում՝ այսպես ասած` «մարում» են: Բայց դա չի նշանակում, որ հայրական գեները ինտելեկտի վրա ազդեցություն չունեն: Հայրական գեներն, ըստ փորձերի արդյունքերի, կուտակվում են ուղեղի լիմբիոնային համակարգում, որը տրամադրության և բնազդի համար է պատասխանատու: Այդ հատվածում նաև զարգանում են սեքսի, սովի, ագրեսիայի բնազդները:

Իրենց հերթին մայրական բջիջները կուտակվում են գլխուղեղի կեղևում, որը կապ ունի հիշողության, տրամաբանության, ընկալունակության և խոսքի հետ:

Այդուհանդերձ, չպետք է ամեն բան կապել գեների հետ: Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները պարզել են, որ այն երեխաները, ովքեր վաղ հասակից սերտ կապված են իրենց մոր հետ, բարդ խաղեր են կարողացել խաղալ, ավելի համառ են եղել և քիչ ընկճվող:

Վաշինգտոնի համալսարանի հետազոտություններից պարզ է դարձել, որ այն մայրերը, ովքեր զգայական ոլորտում սատարել են իրենց երեխաներին, կարողացել են ապահովել նրանց գլխուղեղում հարուստ հիպոկամպի պաշար, և երեխաներն ունեցել են լավ հիշողություն: