PLOS Biology հետազոտությունը ենթադրում է, որ գոյություն ունի ուղեղի մի հատված, որում ձևավորվում են դեմքի՜ դրական և բացասական զգացմունքների արտահայտությունները: 2016 թվականի գարնանն այս ուղղությամբ հետազոտություն իրականացնող գիտնականների թիմն օգտագործել է նույն մեթոդը` գույնի ընկալման ունակությունը նմուշի բովանդակության հետ զուգակցելու համար. ընդ որում, կիրառվել է այնքան ուժեղ զուգակցում, որ կամավորները գույնը տեսնում էին, երբ ազդանշան էին ստանում նմուշի կողմից, նույնիսկ, եթե գույնն իրականում չկար:
Նոր ուսումնասիրության շրջանակներում հետազոտողները փորձել են հասկանալ` արդյո՞ք կարող են ղեկավարել զգացմունքները: Նրանց նպատակն է՝ այդ տեխնիկան զարգացնել այն աստիճանի, որ այն կարողանա դառնալ գործիք՝ հոգեբանական թերապիայի համար, օրինակ` տագնապի, անհանգստության դեպքում: «Մարդկանց համար դեմքերի ճանաչումը շատ կարևոր սոցիալական գործառույթ է: Դեմքի ճանաչումը կապված է մարդկանց զգացմունքների հետ»,- ասել է հետազոտության համահեղինակներից մեկը՝ Տակեո Ուատանաբեն:
Տեխնոլոգիան, որը հետազոտողների կողմից ստացել է «DecNef» անվանումը, սկսվում է ուղեղի այն հատվածի գործունեության բացահայտմամբ և վերլուծությամբ, որը համապատասխանում է հոգեվիճակին: Նոր ուսումնասիրության սկզբնական փուլում գիտնականներն օգտագործել են հայտնի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան՝ հետազոտությունը` արձանագրելու համար ուղեղի ակտիվությունն այն ընթացքում, երբ 24 կամավորներ տեսնում են հարյուրավոր դեմքեր և գնահատում իրենց զգացմունքները նրանցից յուրաքանչյուրի հանդեպ:
Շատ գիտնականներ կարծում են, որ դեմքի՝ բացասական և դրական էմոցիաների արտահայտությունը ձևավորվում է ուղեղի առանձին հատվածներում: Բայց 4 հետազոտողներից կազմված այս խումբը ցանկացել է հասկանալ` արդյո՞ք գլխուղեղի համապատասխան հատվածը կարգավորում է նշված երկու էմոցիաները: Նրանց կողմից օգտագործվող համակարգչային ծրագիրը վերլուծել է արձանագրությունները` նույնականացնելու համար հստակ և վստահելի նմուշներ, որոնք ուղեղի համապատասխան հատվածը զուգորդում է դեմքին դրական կամ բացասական զգացմունքների արտահայտությամբ: Հետազոտողներից մեկը նշել է, որ իրենց փորձերի արդյունքում գրեթե պարզ է դարձել, որ ուղեղի նշված հատվածը կարգավորում է երկու հակադիր ուղղությունները:
Հետազոտության ընթացքում մասնակիցները բաժանվել են 12 անձից բաղկացած երկու խմբի` դրական և բացասական, ու մի քանի օր անց կանչվել են լրացուցիչ ՄՌՏ հետազոտության: Այս անգամ նրանց ցույց էին տալիս բազմաթիվ դեմքեր, որոնք նրանք արդեն գնահատել էին, ապա խնդրում էին կատարել մեկ այլ վարժություն. էկրանին դեմքերից յուրաքանչյուրը տեսնելուց հետո նրանց սկավառակ էին ցույց տալիս և խնդրում որևէ կերպ օգտագործել հիշողությունը` փորձելու համար պատկերներն ավելի մեծ դարձնել: Նրանք առավել մեծ կարողանում էին դարձնել այն սկավառակը, որի համար ամենաքիչ դրամական պարգևը կարող էին ստանալ:
Փորձի ընթացքում դրական խմբում մասնակցություն ունեցողներին տրվում էին ավելի մեծ սկավառակներ, երբ նրանց ներկայացվում էին օրինակներ, որոնք կապված էին որոշ անձանց հավանելու հետ: Փորձին մասնակցել են նաև 6 այլ անձինք, ովքեր դեմքեր են տեսել և գնահատել դրանք, բայց նշված ընթացքով չեն անցել: Վերջնական արդյունքը ստանալու համար բոլոր մասնակիցներին հարցնում էին նրանց նախնական զգացմունքների մասին:
Արդյունքներից ելնելով` հետազոտողները եզրահանգեցին, որ հնարավոր է զգացմունքների դեպքում փոքր փոփոխությունների դրդել: Նրանք կարծում են, որ դա կարող է ինչ-որ առումով օգտակար լինել մարդկանց` գոնե մի փոքր նվազեցնելով նրանց տանջանքը:
168.am