Որտեղից է առաջացել թեյավճար թողնելու ավանդույթը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որտեղից է առաջացել թեյավճար թողնելու ավանդույթը

Թեյավճար թողնելը շատ երկրներում է ընդունված: Ընկալվում է, որպես շնորհակալություն հայտնելու ձև: Բայց ո՞րն է եղել իրական շարժառիթը…

Առաջին թեյավճարներն եղել են Անգլիայում՝ 16-րդ դարում, երբ գիշերակացի համար իջևանած ճամփորդները դրամ են թողել իջևանատան ծառաների համար:

Հարցին լուրջ են մոտենում անգամ տնտեսագետները, քանի որ լրացուցիչ վճարը չի պահանջում ոչ մի օրենք, և այստեղ օրենքից վեր կանգնած զգացողությունն  է իշխում մարդկանց սրտերում, որն արդեն տարածվել է աշխարհով մեկ: Իսկ ճանապարհորդները լավ գիտեն, որ թեյավճարների մշակույթը տարբեր երկրներում՝ տարբեր է: Օրինակ՝ ԱՄՆ վճարվելիք գումարից հավելյալ 10-15% են թողնում իբրև թեյավճար, Բրազիլիայում և Նոր Զելանդիայում՝ 10%, Շվեդիայում՝ 5-10%: Բայց, օրինակ՝ Ճապոնիայում, թեյավճարներն ընդունված չեն, իսկ դրամական պարգևն ընդհանրապես տաբու է:

Քորնվելի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Լինը ասում է. «Ինչքան մարդամոտ են և շփվող տվյալ երկրի բնակիչները, այնքան շատ և հաճախ են նրանք թողնում թեյավճար»: Սակայն դա միակ պատճառը չէ: Սոցիալական նորմերը ևս մեծ նշանակություն ունեն:

Իսկ Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Մենսֆիլդը պնդում է, որ թեյավճարները երկրի տնտեսության մասն են կազմում, տնտեսական կացության լակմուս են: Ըստ պրոֆեսորի, մեծ է նաև հոգեբանական գործոնը. «Շատերը թեյավճար թողնելով գտնում են, որ ոգևորում են մարդկանց, դրանով ավելի են խթանում սերվիսի որակի բարձրացմանը»:

nr-portal.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը