Մարդիկ միջատներից ու կենդանիներից զգալիորեն երկար են ապրում բջջային սթրեսի ճնշման հետ կապված իրենց գեների առանձնահատուկ կառուցվածքի շնորհիվ ։ Այս մասին ասվում է այն հոդվածում, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում։
«Երբ մենք ճանճերի ԴՆԹ-ի մեջ ներարկեցինք p62 մարդկային գենը,որը պատասխանատու է սթրեսին արձագանքելու համար, այդ միջատներն ավելի երկար ապրեցին, քան նրանց ցեղակիցները, ընդ որում սթրեսային բարձր պայմաններում։ Սա խոսում է այն մասին, որ բջջային սթրեսին արձագանքելու ունակությունն է մարդկանց համեմատական երկար կյանք շնորհում»,- ասել է Վիկտոր Կորոլչուկը՝ Մեծ Բրիտանիայի Նյուքասլի համալսարանից։
Համարվում է, որ կաթնասունների կյանքի տևողությունը կապակցված է նրանց մարմնի զանգվածի հետ։ Եվ այսպես, փոքր կրծողները համեմատաբար կարճ են ապրում, մինչդեռ կետերը, փղերը ու խոշոր կատվազգիները՝ ապրում են տասնյակ ու նույնիսկ հարյուրավոր տարիներ։ Երբեմն այդ օրինաչափությունը խախտվում է՝ օրինակ 30 գրամանոց հողափորները ու Բրանդտա 8 գրամանոց թիթեռը մոտ 30-40 տարվա կյանք ունեն։
Այս առումով մեկ այլ բացառություն է մարդը, որը ապրում է միջինը 1․5-2 անգամ երկար, քան շիմպանզեն ու մյուս կապիկները, նաև այլ գիշատիչները, որոնք գրեթե նույն մարմնի զանգվածն ունեն, ինչ մարդիկ։
Բրիտանացի մոլեկուլյար կենսաբանները ու նրանց եվրոպացի գործընկերները գտել են մարդու այդ արտասովոր առանձնահատկության բացատրությունը՝ ուսումնասիրելով աուտոֆագիայի հետ կապակցված գեները։ Աուտոֆագիան լիզոսոմների՝ յուրատեսակ ներբջջային «կենսառեակտորների» ներսում բջջի ավելորդ ու վնասված սպիտակուցների վերամշակման պրոցեսն Է։
Գիտնականների ուշադրությունը գրավել է p62 գենը, որը աուտոֆագիայի «դիրիժորներից» մեկն է, այդ գենի վնասվածքը հանգեցնում է ամիոտրոֆիկ սկլերոզի զարգացմանը, «Սթիվեն Հոքինգի հիվանդությանը», որի ժամանակ մարդը կաթվածահար է լինում ՝ ուղեղի բջիջների զանգվածային ոչնչացման պատճառով։
Այս կապի հայտնաբերումը Կորոլչուկին ու նրա գործընկերներին հուշել է այն միտքը , որ p62 գենը կարող է կարևոր դեր կատարել ուղեղի բջիջների ապրելիության հարցում, որոնց մեծ մասը չի վերականգնվում ու նույնն է մնում մարդու ամբողջ կյանքի ընթացքում ։ Գիտնականները փորձել են բացահայտել այդ գենի ու սպիտակուցի դերակատարումը ՝ այն ներարկելով ճանճերի ԴՆԹ-ի մեջ ու հետևելով, թե ինչպես է փոխվում նրանց բջիջների աշխատանքը այդ միջամտությունից հետո։
Փորձը ցույց է տվել , որ p62-ը երկակի դեր է կատարում ուղեղի աշխատանքում՝ այն միաժամանակ «թթվածնի հաղորդիչ է» ու յուրատեսակ «մեկնարկային մեխանիզմ» որը գործարկում է «աղբի հավաքման» ու դրա ուտիլիզացման պրոցեսը լիզոսոմների ներսում։ Այս սպիտակուցի «մարդկային» տարբերակը շատ ավելի ուժեղ ու ճշգրիտ է արձագանքում նեյրոնների ներսում ագրեսիվ մոլեկուլների խտության նվազմանն ու բարձրացմանը , ինչը նկատելիորեն երկարացնում է նրանց կյանքն անբարենպաստ միջավայրում։
Կորոլչուկը ու նրա գործընկերները համարում են, որ բջիջները օքսիդանտներից ու «կյանքի մոլեկուլների հետ» դրանց փոխգործակցության հետևանքներից մաքրելու համակարգի աշխատանքում նման բարելավումները աստիճանաբար կուտակվել են մարդու նախնիների ԴՆԹ-ում, ինչը թույլ է տվել նրանց աստիճանաբար դուրս գալ այն մակարդակ, որը բնորոշ է մարդկանց ժամանակակից տեսակին ու բնորոշ չէ կապիկների ու մյուս կաթնասուններին։
med.news.am