Ինչու են չուկչիները փոխանակում իրենց կանանց (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչու են չուկչիները փոխանակում իրենց կանանց

Դաժան Արկտիկայում երբեք շատ մարդ չի ապրել: Այնտեղ քիչ են նաև ամուրիները, այրիները, չամուսնացածները: Քիչ են նաև սրտով սիրող մարդիկ: Քիչն այնտեղ ամենաշատն է: Հավանաբար դա է պատճառը, որ Հեռավոր Հյուսիսում ապրող մարդիկ, արյունակցական կապի դեպքում էլ միմյանց հետ ամուսնանում են: Որդեգրված երեխան էլ, հետո կարող է դառնալ հարս կամ փեսա:

Փոխանակում

Հետաքրքիր է, որ կանանց փոխանակումը տեղի է ունենում նաև այն ժամանակ, երբ հարսնացուին փախցնում են: Աղջկա զայրացած բարեկամները, իմանալով այդ հրեշավոր քայլին դիմողի ով լինելը, որպես հատուցում, կարող են պահանջել զանցարարի բարեկամներից մեկին, ասենք՝ քրոջը: Այս մարդկանց կարելի է հասկանալ. ամենաթանկ բանը՝ աշխատող ձեռքն է: Եթե ծնողների դաժանության արդյունքում տան աղջիկը հեռանում է, նույնն է:

Կինը և եղջերուները

Աղքատ չուկչին, որը չի կարող հարսնացուի բարեկամներին գերել իր ունեցվածքով, գնում և բատրակություն է անում ապագա աներոջ մոտ, որ ապացուցի իր արժանի լինելը: Նման պայմանով աշխատանքը կարող է մի քանի տարի տևել, նայած, թե ինչպես են գնահատում փեսացուի վարքը աղջկա ազգականները: Սովորաբար, ամուսնանալով, երիտասարդ զույգը աղջկա ծնողների կողմից եղջերուներ է նվեր ստանում, իբրև վարձք՝ նախկինում արած աշխատանքի դիմաց:

Չուկչիների մոտ ընդունված է բազմակնությունը: Որքան շատ կին, այնքան շատ աշխատող ձեռք: Տիրուհի է համարվում առաջին կինը:

Ընկերական շրջապատում ամեն ինչ ընդհանուր է

Չուկչիների մոտ ընդունված է խմբակային ամուսնությունը: Շվեդական ոճով: Մի քանի ընկեր ամուսնանում են միասին և փոխանակվում են իրենց կանանցով: Հյուսիս, ցուրտ… Խմբակային ամուսնությունը նպաստել է միջհամայնքային կուռ համակարգի ձևավորմանը Հեռավոր Հյուսիսում: Երեխայի ծնունդը նման համայնքում մեծ տոն է, քանի որ մարդը ամենաթանկ պարգևն է, անկախ նրանից, թե ով է այդ երեխայի հայրը:

Մահացած եղբոր այրին

Պատահել է, որ փորձառու եղջերարածները բքի պատճառով զոհվել են տունդրայում, կամ գիշատիչի զոհ են դարձել: Փոքր երեխաների և միայնակ մնացած կնոջ խնամքը իր վրա է վերցրել մահացած ամուսնու եղբայրը, ամուսնանալով կնոջ հետ: Եթե մահացողը եղբայր չի ունեցել, ապա այրին ամուսնացել է նրա ազգականներից մեկի հետ:

alibabaru.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը