Օդի աղտոտվածության հետ կապվող մահվան դեպքերի թիվը վերջին 30 տարում 20 տոկոսով աճել է: 2016 թվականին այս գործոնի պատճառով մահացել է 6,1 մլն մարդ: Այս մասին նշված է ամերիկյան Health Effects Institute (HEI) հետազոտական կազմակերպության զեկույցում:
Հետազոտողների տեղեկություններով՝ օդի աղտոտվածության հիմնախնդիրը խորանում է ուրբանիզացիայի հետևանքով: Մեգապոլիսների բնակիչները մշտապես վտանգավոր խառնուրդների առավելագույն թույլատրելի խտություն են շնչում ինչպես փողոցում, այնպես էլ տանը:
Վիճակագրության համաձայն՝ աշխարհում վաղաժամ մահվան ամենատարածված պատճառների թվում են սիրտ-անոթային հիվանդությունները, սխալ սնվելը և ծխելը: Չորրորդ տեղում է օդի աղտոտվածությունը:
Զեկույցում նշվում է, որ 7 մլրդ մարդ՝ Երկրագնդի բնակչության 95 տոկոսը, բնակվում է շրջաններում, որտեղ խառնուրդների խտությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նորման գերազանցում է: Այս խնդիրն առավել սուր է Ասիայում:
Փորձագետները աղտոտման հիմնական աղբյուրներ են համարում ածխի այրումը և վերգետնյա տրանսպորտի արտանետումները: