Մենք բոլորս էլ լսել ենք, որ տղամարդկանց գրավում են ինքնավստահ կանայք, բայց ինչպե՞ս ինքնավստահ կին դառնալ։ Երբ կինն ինքնավստահ է դառնում, նրա կյանքն ու ուրիշների հետ հարաբերությունները բարելավվում են։ Բայց ինքնավստահություն ձեռք բերելն այնքան էլ հեշտ բան չէ։ Շատերն այն շփոթում են ամբարտավանության հետ, և մենք այնքան ենք վախենում ինքնավստահ լինել, որ մեզ զրկում ենք ցանկացած վստահությունից։ Բացի դրանից, շատ ավելի հեշտ է սկսել ինքդ քեզ կասկածել, քան ինքնավստահությունդ պահպանել։ Կանայք հատկապես հակված են ինքնաքննադատության ու սեփական թերությունների վրա կենտրոնանալու։ Ստորև ներկայացնում ենք ինքնավստահություն ձեռք բերելու 5 պարզ եղանակներ:
- Հաշվիր քո օրհնությունները։
Դա ինքնավստահություն ձեռք բերելու լավագույն եղանակներից է։ Դու կտեսնես, որ քեզ շատ բան է տրված, որ դու կյանքին շնորհակալ լինելու շատ բան ունես։ Դու շատ լավ ձեռքբերումներ ունես ու պիտի հպարտանաս քո քո ունեցածով։
- Նայիր հայելու մեջ ու նկատիր լավ բաները։
Մենք հաճախ ենք նայում հայելու մեջ ու մտածում, թե ինչը կուզենայինք մեր մեջ փոխել։ Բայց փոխանակ թերությունները տեսնես, նայիր հայելու մեջ ու ինքդ քեզ ասա, որ դու հիասքանչ ես։ Կենտրոնացիր այն գծերի վրա, որոնք քեզ քո մեջ դուր են գալիս, ու կրկնիր, որ դու գեղեցիկ ես։ Քայլ արա հետ ու քեզ կողքից ամբողջության մեջ նայիր ու ասա ինքդ քեզ, թե ինչ խելացի, բարի, ուրախ ու հիասքանչ ես դու:
- Ծիծաղիր։
Այս աշխարհում լավ, ուրախ բան գտիր ու հպարտացիր քո ծիծաղով։ Կարծում եմ՝ երբեմն մեզ ինքնավստահությունը չի հերիքում, քանի որ մենք չենք կարողանում տեսնել այս աշխարհի լավ հատիկը։ Գտիր այն, ինչի վրա կարելի է ամեն օր ծիծաղել, ու աշխատիր դրական վերաբերմունք ցուցաբերել քո կյանքում տեղի ունեցող ամեն ինչին:
- Իմացիր, որ քեզ աջակցողներ կան։
Կարևոր է իմանալ, որ դու սիրված ես, որ քո մասին հոգ են տանում։ Դա կարող է քո ընտանիքը լինել, ընկերները, գործընկերները, սիրած տղամարդը կամ ամուսինը, երեխաները։ Հիշիր, որ քեզ սիրում են։ Հիշիր, որ կան մարդիկ, որոնք քեզ լավագույնն են ցանկանում։
Բացի նրանցից՝ կան նաև պարզապես անծանոթներ, որոնք ուրիշներին, այդ թվում՝ նաև քեզ, երջանկություն և հաջողություն են ցանկանում։ Հավատա, աշխարհում ոչ բոլոր մարդիկ են վատը:
- Մեդիտացիայով զբաղվիր։
Ժամանակ գտիր մի փոքր կանգ առնելու համար, շնչել-արտաշնչելու ու այն մասին մտածելու համար, թե ինչ ես դու անում ու ինչու, որպեսզի առօրեական գործերի միօրինակության մեջ հստակեցնես քո նպատակն ու երազանքը։ Մեդիտացիայով զբաղվելու, պարզապես մտորելու ժամանակ գտիր։ Հավաքիր մտքերդ՝ հասկանալու համար, թե ինչի ես դու ուզում հասնել, ով ես ուզում դառնալ։ Նպատակներ դիր մեկ օրվա, շաբաթվա կամ տարվա համար։ Հիշիր այն ամենի մասին, ինչին արդեն հասել ես, թե որքան ջանք ես թափել դրանց հասնելու համար, ու քեզ մոտ հաջորդիվ էլ ամեն ինչ լավ կստացվի:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը