«Խոշոր հարկատուները վաճառում են բաժնետոմսերը, տեղի է ունենում կապիտալի տեղաբաշխում». Միքայել Մելքումյան. tert.am
Advertisement 1000 x 90

«Խոշոր հարկատուները վաճառում են բաժնետոմսերը, տեղի է ունենում կապիտալի տեղաբաշխում». Միքայել Մելքումյան. tert.am

Խոշոր հարկատուները վաճառում են բաժնետոմսերը կապիտալը՝ տեղափոխելով այնտեղ, որտեղ շահաթաբերությունն ավելի բարձր է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադադառնալով հարցին՝ արդյո՞ք համակարծիք է այն տեսակետի հետ, որ այժմ ընթանում է կապիտալի վերաբաշխում, դրա օրինակներից է նաև «Յույքոմի» և «Շանգրիլայի» հետ կատարավող գործընթացները, ինչպես նաև Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի նախագածի ընդունումը:

«Ես չեմ մասանավորեցնի, սուբյեկտների անուններ իրավունք չունեմ տալու, բայց մինչև այս օրենքի ընդունումը՝ դեռևս 2019թ. դեկտեմբերի և 2020թ. հունվարի դրությամբ խոշորագույն ընկերություններ վաճառվում էին: Խոսքը վերաբերում է տարբեր ոլորտների ընկերություններին՝ լեռնահանքային արդյունաբերության, էներգետիկ հեռահաղորդակացության և այլ ոլորտների»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե խոսքը վերաբերում է ռուսական կապիտալի հետ կապ ունեցող ընկերություններին՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ խոսքը նաև դրան է վերաբերում:

«Երբ տարբեր աղբյուրներից վերլուծություն կատարեցի, պարզեցի. քանի որ նրանց հիմնադիրները, դուք ճիշտ եք, հիմնականում գտնվում են դրսում, իրենց կապիտալները տեղաբաշխում են այնտեղ, որտեղ շահութաբերությունը բարձր է, իսկ մեզ մոտ շահութաբերությունը ընկած էր, բայց դրան զուգահեռ՝ համարվում էր, որ տնտեսական հեղափոխություն է կատարվում: Տնտեսական հեղափոխության ժամանակ չի կարող շահութաբերությունն ընկնել»,-նկատեց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ իրենց խմաբակցությունը կողմ է քվեարկել ապօրինի գույքի բռնագանագանձման օրենքին, քանի որ եթե օրենքով ապացուցվի, որ գույքը ապօրինի է, չեն կարող դեմ լինել դրան, բայց միևնույն ժամանակ խոսել են ռիսկերի մասին:

«Օրիակ, եթե սեփականության ինստիտուտի գրանցման պետական մարմինը առաջացել է 1999թ., ո՞նց են 1991թ. սկսած տարածելու: Երկրորդ, երկու անգամ եղել է խոշոր հիմնական միջոցների վերագնհատում, այսօր եղել է մի միավոր, վաղը զարթնել են տեսել են 100 միավոր է գնահատավում, ռուբլին մինչև 1993թ. նոյեմբերը գործել է…»,-ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք օրենքը կդառանա քաղաքական գործիք, թե ոչ:

Մանրամասները՝տեսանյութում



Նման նյութեր