«Կառավարության չարված աշխատանքների կատարողականի մասին». Աննա Մկրտչյան
Advertisement 1000 x 90

«Կառավարության չարված աշխատանքների կատարողականի մասին». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Կառավարության չարված աշխատանքների կատարողականի մասին

– Սփյուռքի հետ կապված աշխատանքներին նվիրված կես պարբերության մեջ որևէ փաստարկված խոսք չկա որևէ ծրագրի իրականացման վերաբերյալ կամ այս ժամանակահատվածում իրենց իսկ ծրագրով ամրագրված առաջնահերթության այն է հայրենադարձության մասով: Երբ մի փոքր հեռանում ենք այս 2 փաստաթղթերից ու փորձում տեղեկատվություն գտնել սփյուռքի հետ կատարվող աշխատանքերի մասով, տեսնում են մի շատ հետաքրքիր պատկեր: Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի բավականին խոսուն մտքերը կառավարության մասով, թե որքան անպատշաճ է կատարվել կամ ընդհանրապես չի կատարվել աշխատանք: Օրինակ՝ սփյուռքի հարցերով հանձնակատարը պնդում է, որ հայաստանը պատրաստ չէ հայրենակիցների ներգաղթին: Ավելին նույն հանձնակատարը նույն հրապարակային խոսքում շեշտել է, որ ռեպատրիացիա նույն ինքը հայրենադարձությունը առաջնային խնդիր չէ: Նիկոլ Փաշինյանի կառավարության այս ոլորտի ձախողում էր նաև մեր հարյուրավոր հայրենակիցների անորոշ վիճակը տարբեր երկրների օդանավակայաններում։

– Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ամենակարևոր և երկար նկարագրություն ստացել են հիմնականում ՀՔԾ-ում և ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործերի տոկոսային հարաբերակցությունը: Այսինքն, միայն ՀՔԾ և ԱԱԾ քննիչների մոտ հանցագործության հատկանիշներով հարուցված, դեռ մի կողմ ենք թողնում հարուցման շարժառիթները, իրավականությունն ու օրինականությունը, միայն հարուցման փաստը, առանց մեղադրական եզրակացության օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ որակվել են որպես կոռուպցիան հանցագործություններ, և քրեական գործի հարուցումը մատուցվում է որպես չտեսնված ձեռքբերում:
Կառավարությունն էլի շրջանցել է այն հանգամանքը, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով երկար ժամանակ չէր ստեղծվում ինչը խոչընդոտում էր ընդհանրապես կոռուպցիայի մասին որևէ ահազանգ անելու նույնիսկ տեսական հնարավորությունը:

– Արդար դատաքննության իրավունքի մասին է խոսվում այն դեպքում, երբ անազատության մեջ գտնվող անձանց վերաբերյալ գործեր չեն քննվում, խախտվում է անձանց արդար դատաքննության իրավունքը: Այսինքն, խոսել արդարադատության ոլորտում ձեռքբերումների մասով ուղղակի անիմաստ է: Որևէ երաշխավորված իրավունք, որին այս հաշվետու ժամանակահատվածի համար անդրադարձել է կառավարությունը դարձել է խոցելի, չերաշխավորված և ոտնահարված»:



Նման նյութեր