Սամվել Սևադա. «Կտոր մը Հայաստան»
Advertisement 1000 x 90

Սամվել Սևադա. «Կտոր մը Հայաստան»

28 տարի առաջ, 14 տարեկան հասակում Արտաշ երկրորդ որդիս գնացել է Հայաստանից ու մինչև հիմա մեկ անգամ է եղել Հայրենիքում:
ՈՒ ես միշտ զարմանում եմ, թե որքան խորն է նստած հայոց լեզուն ու մտածողությունը նրա երակների մեջ:

Վերջերս կարդացի նրա բազմաթիվ հետաքրքիր ստատուսներից մեկը հայերեն լեզվով և որոշեցի ներկայացնել ձեզ, սիրելի ընկերներ:

…………..

Թորիկ – Տեր հայր, ես անառակություն չեմ ըրած: Ամա կտեսնես, նորեն դուրս մնացի աստիճանավորված համայնքեն:

Տեր Հայր – Կտեսնեմ:

Թորիկ – Ուրիշ մինն էլ կար ինձի պես, Անժել անունով աղջիկ մը: Հիմա ես ու ան, աստիճաններեն դուրս թողնվածներս, իրարու քով եկած ենք:

Տեր Հայր -Ամուսնացա՞ք:

Թորիկ – Հա ամուսնացանք: Անոր ինչո՞ւ անառակ կսեն:

Տեր Հայր – համայնքը չի ընդունիր, համայնքը զորավոր է:

մի հատված “Կտոր մը երկինք” ֆիլմից 🙂

Վերջին անգամ էս ֆիլմը տեսել էի փոքր ժամանակ, Հայաստանում:

Էսօր պատահական ցույց տվեցին, աչքիս տակով սկսեցի նայել: Նայեցի ու աչքերս լցվեց:

Թորիկի կերպարը, եթե կուզեք, իսկական Հայի կերպարա – բարի ու ազնիվ:

Կներես տեր հայր բայց համայնքը զորավոր չի, համայնքը ոչխարա: Ոչխարի զորավորը՞ որնա: Տեսնում ենք ձեր համայնքին:

Թորիկի նման կերպարներին միշտ էլ հալածել ենք ու հալածում ենք մեր ոչխար հալով, մեր ամբողջ հոտով:

Սաղս աստիճանավոր ենք – մեզ թանկացնող, Ճ-կլասսի “մերսեդես” քշող, հիմա էլ “Տեսլա” բարձող մեր հաստ ոռերով, կաբլուկախառը աղմկոտ ու ծանր քայլերով, խորոված բթելով լապարոսկոպիկով կարգավորված ստամոքսի մեջ, դատարկ ազգայնախոսություն քարոզող – բայց մեկս մեկից բեթար էությամբ արտաքնոց մաքրող:

Խնդիրը արտաքնոց մաքրող փեշակը չի, այլ մեր չտես ու բոշա, դժգոհ տեսակնա:
Այ` երբ որ հայելու մեջ նայելուց կճանաչենք մեր ներքին արտաքնոց մաքրողին, ընդունենք որ մեր գլխի մեջ դարավոր քաքի նստվածք կա, նոր կարողա հնարավորություն բացվի որ լույս ներս գա ու փրկվենք էս ինքնախաբ կույր գոյատևելուց:

Կարողա!

Իսկական հայի, ու ընդհանուր առմամբ մարդ էակի մնայուն ապրելու ձևը պետքա լինի բնույթով պայծառ, լիովին զարգացած, առանց մեղքի զգացողության, մտքով առողջ (ինչու չէ նաև մարմնով), վստահ, հանգիստ աչքով ու բարի հումորով, ինֆորմացված, խելացի ու հավասարակշռված, վառվռուն, անչարամիտ, անվախ, ստեղծագործ ու փեշակավոր..

Եվ ամենակարևորը` բնածին երախտագիտությամբ լի: