Ուրարտու տերմինի շուրջ
Advertisement 1000 x 90

Ուրարտու տերմինի շուրջ

Պատմաբան Վահե Անթանեսյանը տեսակետ է ներկայացրել իր միկրոբլոգում:

Բացատրեցեք խնդրեմ, այդ ումի՞ց դուրս եկավ, թե Ուրարտուն հայկական անուն չէ կամ հայեցի չէ…ըստ իս՝  մաքրամաքուր հայկական անուն է ու հայեցի բառ…

Հայերեն ու հայկական Ուրարտուն մերժում եք, բայց սիրով կիրառում եք զուտ ասորերեն Նաիրին, անգամ ձեր զավակաց անվանակոչելով ասորական այդ անունով՝ Նաիրի… Նաիրի անունն առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. 13-րդ դարում ասորական Թուլկութի-Նինուրտա արքայի արձանագրության մեջ… բա ինչու՞ չեք պայքարում Նաիրիի կիրառության դեմ…

Ուրարտու տերմինը Ուրուատրի ձևով առաջին անգամ հանդես է գալիս մ.թ.ա. 13-րդ դարում՝ ասորական արքա Սալմանասար Ա-ի արձանագրության մեջ: Ապա, ինչպես նշեցի վերևում, նրա որդու՝ Թուլկութի-Նինուրտա Ա արքայի արձանագրության մեջ հիշատակվում է Նաիրի ձևը, իսկ արդեն մ.թ.ա. 9-րդ դարից՝ Ուրարտու ձևը…

Փորձեմ իմ հայեցակարգը շարադրել սույնի վերաբերյալ: Ինքս ասորագետ չեմ, լեզվաբան չեմ, և իմ դիտողությունները գուցե՝ խոցելի թվան: Համենայնդեպս՝ սույնի վերաբերյալ առաջարկում եմ բաց քննություն անցկացնել մասնագետներով…

Ուրարտու տերմինն ըստ իս՝ նույն Արարատն է՝ հնչունափոխված ձևով: Ուրարտու-Արարտու…: Ձայնավորային անցումները, այդ թվում՝ ու-ա անցումը, հնարավոր է բոլոր լեզուներում: Մասնավորապես, հայկական պետությունների անվան հետ կապված՝ ունենք ևս նմանատիպ դեպք. Արմե-Շուպրիա թագավորությունը հաճախ հիշատակվում է նաև Ուրմե-Շուպրիա ձևով, այսինքն՝ Արմե-Ուրմե… Ի դեպ, ըստ իս՝ գործ ունենք նույն՝ Ար բառարմատի հետ:

Ակներև է, Ուրարտու-Արարտու՝ նշանակում է Արարման վայր, այլ կերպ ասած՝ Արարատ… ինչպես հայոց երկիրը հիշատակված է վաղ շրջանի այլ աղբյուրներում նույնպես, նաև՝ Բիբլիայում: Ուրարտու-Արարտու-Արարատը նշանակում է Արարման վայր: Արար-ի իմաստը պարզ է: Իսկ Տ արմատաստեղծ տառը, եթե դնենք բառի սկզբում՝ մեծացնում է իմաստը. Կին-Տիկին, Այր-Տիար, Եզերք-Տիեզերք և այլն…

Տ արմատաստեղծ տառը եթե տեղադրենք բառի վերջում՝ տեղայնացնում է իմաստը. Ահավասիկ՝ Բացատ՝ բաց վայր, Արարատ՝ արարման վայր…

Հետևաբար, այս տրամաբանությամբ, Ուրարտու, Արարտու և Արարատ եզրերը նույնն են ու հայկական ու հայեցի են, և ըստ իս՝ պայքարել այդ բառի դեմ՝ անիմաստ է, պետք է ուղղակի տարածել, որ դա հայկական բառ է ու նշանակում է Արարատ՝ արարման վայր…

Որ Հայաստանն է արարման վայրը՝ դա վկայում են հնագույն գրեթե բոլոր հավատալիքները: Սակայն դա այլ թեմա է ու հիմա փորձեմ ներկայացնել մյուս՝ Ուրուատրի բառի վերաբերյալ իմ տեսլականը:

Ինչպես նշեցի՝ Արարատյան թագավորությունն առաջին անգամ, մ.թ.ա. 13-րդ դարում, հանդես է գալիս հենց Ուրուատրի ձևով…

Նախ, սա նույն Ուրարտուի հնչյունափոխված ձևը կարող է լինել, բայցևայնպես…

Եթե Ուրուատրի բառի սկզբին տեղադրենք հայերենում շատ հեշտությամբ սղվող Հ տառը՝ ամեն բան տեղը կընկնի… Ետ-հետ, առաջ-հառաջ և այլն…

Այսինքն՝ Ուրուատրի փոխարեն կարդանք՝ Հուրուատրի… բաղդատելով բառը՝ կստանանք Հուր ու ատր…

Եթե հիշենք Մովսես Խորենացու կողմից մեզ ավանդած Վահագնի ծնունդը երկը, ուր Վահագնը ծնվում է հրից, կարծում եմ, ամեն բան իր տեղն է ընկնում…

Նաև՝ հայոց հնագույն հավատալիքներից բխեցնելով, իմ կարծիքով, մեր հարևանները իրավասու էին հայոց երկիրը կոչել Հրո երկիր:

Հուր-ու (շաղկապ)-Ատր՝ կրակ, կրակարան…



Նման նյութեր