Պատվաստանյութը, որը միավորում է գրիպի չորս գլխավոր շտամերի գեները, կարող է ամբողջ կյանքում պաշտպանել այդ հիվանդությունից, գրում է Science Daily-ն։
Ըստ Նեբրասկայի Լինքոլնի համալսարանի վարակաբանության կենտրոնի գիտնականների թիմի հետազոտության՝ մկները, որոնք ստացել էին այդ պատվաստումը, ողջ են մնացել գրիպի վիրուսի ինը տարածված տարատեսակներից յոթի մահացու չափաբաժինների ազդեցությունից հետո։ Իսկ այն մկները, որոնք այդ դեղամիջոցի ավելի բարձր չափաբաժիններ են ստացել, հիվանդացել են վիրուսների այդ նույն չափաբաժինների ազդեցությունից։
Քանի որ գրիպի վիրուսն արագ է մուտացիայի ենթարկվում, նաև որովհետև մարդիկ ու թռչունները հաճախ են գրիպով հիվանդանում առանց դրա ախտանիշների դրսևորման՝ գիտնականների համար առայսօր դժվար էր երկարաժամկետ արդյունավետություն ունեցող պատվաստանյութ մշակել ։ Սովորաբար որպես պատվաստանյութի հիմք օգտագործվում են վիրուսի թուլացած կամ մահացած տարբերակները՝ գեմագլյուտինինի դեմ իմունիտետի ստիմուլյացիայի համար։
Գրիպի թուլացած կամ մահացած վիրուսի օգտագործման ժամանակ գիտնականներն օգտագործել են ռեպլիկացիոն- դեֆեկտիվ ադենովիրուսները , որոնք հարբուխ են առաջացնում։ Դրանք այնպես էին մոդիֆիկացվել, որ օրգանիզմ հասցնեն գրիպի H1, H2, H3 և H5 շտամմերի այսպես կոչված «կենտրոնական հակագեները»։
Այդ գաղափարը նրանց հուշել էր Լոս Ալամոսից Բեթթա Կորբերի հետազոտությունը, որը պարզել էր, որ ՄԻԱՎ վիրուսը կապիկից մարդուն է փոխանցվել; Հետազոտության առաջատար հեղինակ Էրիկ Ուիվերն ու նրա գործընկերները որոշել են փորձարկել նույնատիպ կոնցեպցիա, սինթեզելով գեները, որոնք կենտրոնական են գրիպի վիրուսի «գենային տոհմածառում»։
«Մեր մտահղացման հիմքում այն է, որ այդ կենտրոնական հակագեները կարող են ստեղծել գրիպի դեմ իմունիտետի հիմքը,- ասում է նա,- Քանի որ դրանք հավասար չափով ներկայացնում են բոլոր շտամմերը, ապա կարող են ապահովել հիմք գրիպի բոլոր հայտնի շտամմերի դեմ իմունիտետի համար»։
«Մեր նպատակն է ստեղծել պատվաստանյութ, որը կներարկվի մեկ անգամ ու կապահովի ցմահ պաշտպանություն»,- ասում է նա։
med.news.am