Ինչու՞ ՀՀԿ-ն պարտվեց Շիրակի մարզում
Advertisement 1000 x 90

Ինչու՞ ՀՀԿ-ն պարտվեց Շիրակի մարզում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Նոյեմբերի 5-ին Հայաստանի տասը մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ… Որոշ տեղերում, օգտագործելով ապրիլին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների տեխնոլոգիաները՝երբ նույն կուսակցության մի քանի անդամներ իրենց թեկնածությունն էին դնում որևէ ընտրատարածքում և դրանով հարազատ կուսակցության համար ձայներ ապահովում, կիրառվեցին նաև նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ…

Այս ՏԻՄ ընտրություններն աչքի ընկան նրանով, որ պայքարը հիմնականում ընթանում էր ՀՀԿ-ի ներկայացուցիչների միջև… Եթե որոշ համայնքներում ինքնաառաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները հաղթեցին պաշտոնապես ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներին և դրանով պահպանեցին իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքում, ապա Շիրակի մարզում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց,որի արդյունքում, երեք խոշորացված համայնքներից ընդամենը մեկում՝ Անիում տարան հաղթանակ…

Շիրակի մարզում առանց այդ էլ թույլ դիրքեր ունեցող ՀՀԿ-ի համար Մարմաշեն համայնքում,որը միավորում է 15 գյուղեր, իշխանությունը զիջելը կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին մեծ հարված էր Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության համար… Պարտության պատճառներից մեկը հենց այն էր, որ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը, հաշվի չառնելով ՀՀԿ-ի թույլ դիրքերը մարզում, չտիրապետելով ընտրական տեխնոլոգիաներին և առաջնորդվելով սխալ ռազմավարությամբ,իսկ ավելի ճիշտ սպասարկելով ինչ-որ մեկի, այլ ոչ թե կուսակցության շահերը, հասավ նրան, որ ամենակարևոր համայնքում՝ Մարմաշենում, որի մեջ մտնող գյուղերից շատերը Գյումրիի արվարձանային խոշոր բնակավայրեր են և որոնց արդեն նախկին գյուղապետերից շատերը ՀՀԿ-ական էին, ՀՀԿ-ն պարտվեց… ՀՀԿ-ն Մարմաշենի համայնքապետի ընտրությանը ներկայացված էր պաշտոնապես առաջադրված Թորգոմ Սահակյանով և ինքնաառաջադրված Աշոտ Եղոյանով… ՀՀԿ-ականների միջև ծավալված կատաղի պայքարի արդյունքում շահեց դաշնակցականը…Իսկ ի՞նչ արեց ՀՅԴ-ն… Ընտրեց շատ ճիշտ ռազմավարություն. առաջադրեց այդ տարածաշրջանում բավականին հարգված գործարար Կարեն Արշակյանի թեկնածությունը,որը ՀՅԴ-ի միակ թեկնածուն էր և, բավական լավ աշխատանք տանելով, ստացավ հաղթանակի դափնին… Այդ ընթացքում ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը ինտրիգներ էր լարում Աշոտ Եղոյանի դեմ, ինչ-ինչ մեթոդներով փորձում մրցապայքարից դուրս հանել վերջինիս և նկարահանվում Թորգոմ Սահակյանին գովերգող քաղաքական գովազդներում…Ասեմ,որ մարդկանց վրա վերջինիս այս տիպի գործունեությունը շատ բացասական ազդեցություն ունեցավ,որի արդյունքում Սահակ Մինասյանի թեկնածուն պարտություն կրեց… Արդյունքում՝ 15 գյուղերը “դաշնակցականացվեցին” իր բոլոր հետևանքներով ՀՀԿ-ի համար…
Գրեթե նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել Անիի համայնքապետի ընտրությունների շուրջ… ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված Արտակ Գևորգյանի դեմ պայքարում և ինտրիգներ էր լարում նույն ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը,ով ըստ լավատեղյակ աղբյուրների, պաշտպանում էր Սառնաղբյուր գյուղից առաջադրված մի այլ թեկնածուի, ով բավականին հարգված է այդ տարածաշրջանի բնակչության կողմից… Սրանով “դավադրությունների տեսության” սիրահար Սահակ Մինասյանը մի խնդիր էր ցանկանում լուծել… Պարտության մատնելով Արտակ Գևորգյանին` նա անմիջական հարված կհասցներ վերջինիս քավորին՝ նույն սառնաղբյուրցի, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանին, ով բավական ուժեղ դիրքեր ունի Անիի տարածաշրջանի գյուղերում… Սակայն հականիկոյանական ուժերին չհաջողվեց կյանքի կոչել իրենց ծրագիրը… Արտակ Գևորգյանը, 3909 ձայն ստանալով և առաջ անցնելով մոտակա մրցակցից մոտ 2000 ձայնով, դարձավ խոշորացված Անի համայնքի ղեկավար…

Ախուրյան խոշորացված համայնքում, որը միավորում է 5 բնակավայր, հաղթանակ տարավ Ախուրյան գյուղը 21 տարի ղեկավարած Արծրունի Իգիթյանը… Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանն առաջադրել էր իր թեկնածությունը, ՀՀԿ-ն պաշտոնապես աջակցեց իր կոալիցիոն գործընկերոջ թեկնածուին,որը ևս դժգոհություն առաջացրեց ՀՀԿ-ականների շրջանակում… Արդյունքում, Շիրակի մարզում ՀՀԿ-ն պարտություն կրեց…

Ի դեպ,մեկնաբանելով սեփական անհաջողությունները (Անիի համայնքապետի ընտրություններում վերջինս ոչ մի լումա չունի) ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը հայտնել էր, որ իրենք հաղթել են,քանի որ հաղթանակ է տարել ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը… Զավեշտալի և անտրամաբանական բացատրություն… Հետաքրքիր է, ու՞մ շահերն է իրականում պաշտպանում ՀՀԿ կառույցի ղեկավարը… Սեփական կուսակցության, ինչ-որ անհատի կամ անհատների,որի կամ որոնց սեփական խաղն է առաջ տանում Շիրակի մարզում և անհաջողություն կրում, որի արդյունքում տուժում է կուսակցությունը, թե՞…

Հետաքրքիր փաստ. ՀՀԿ-ական պարոն Մինասյանի շրջապատում բազմաթիվ հակաիշխանականների կարելի է տեսնել, ովքեր իրենց սոցցանցերի էջերում կարող են անձնական վիրավորանքներ տալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, կաթողիկոսին և այլ կարկառուն ՀՀԿ-ների (կան բազմաթիվ ապացույցներ)… 20 տարի Շիրակի մարզի կրթական ոլորտը ղեկավարած Սահակ Մինասյանը “յոթը լարի վրա խաղացող է”… Բայց մի օր գալու է պատասխան տալու ժամանակը…

Հ.Գ. Զավեշտալի փաստ… Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին բարև չեն տալիս Շիրակի մարզի բազմաթիվ կարկառուն ՀՀԿ-ականներ…»:



Նման նյութեր