Քանի որ այս թեման ինձ համար շատ երկար ու խորն է, այդ պատճառով էլ չէի անդրադառնում, կխոսամ դրա միայն մեկ՝ բանակցային կողմի մասին։
Գոյություն ունի այսպես ասած սալյամի բանակցություն, այն շատ լավ ժամանակին կիրառել էր Գոլդա Մեյերը, երբ այն տարածքը, որը ամեն դեպքում գիտեր, որ տալու է պաղեստինցիներին, մաս-մաս էր տալիս ինչ-որ բանի դիմաց։
Խոսքս «տարկետում լինելու ա» շարժման մասին է։
Ուրեմն, եթե գտնում ես, որ այնուամենայնիվ զիջելու ես դիրքերդ /գիտեմ, որ նման մտածողություն մեր ոչ մի շարժումներում չի եղել/, բայց դե ամեն դեպքում ենթադրելով, որ դիրքերդ զիջելու ես, ապա կարող ես շարժումդ ուղորդել կամ այսպես ասած փոխանակել այլ բաների հետ, որոնք բխում են շահերիցդ։ Ուրեմն, շահերը կրթությունն ու գիտությունն է, ու այսօր համալսարաններում խայտառակ հազարավոր երևույթներ կան, սկսած նրանից, որ դասախոսներ կան, որոնց տեղը աղբանոցն է։ Կարելի է, օրինակ, ցանկ կազմել, կրթության որակը բարձրացնելու, ուսխորհուրդների, տեսահոլովակներ պատրաստել խայտառակ դասախոսությունների, որ մարդիկ տեսնեն թե ինչքան անգրագետ կա լսարաններում, կոռուպցիոն երևույթներ – կարճ, սալյամիի սկզբունքով կտրատել խնդիրները մանր մասերի, ու սկսել փոխանակել դրանք։
ՀԳ
Օրինակ, վերջերս աշխարհագրության ամբիոնից մի դասախոս էր ելույթ ունեցել։ Միայն նրա խոսքի կառուցվածքը ինձ հուշեց, որ նա 20 տարի զբաղեցրել է դասախոսի պաշտոնը՝ չունենալով նման որակ։ Նա ցանկացած միջին ուսանողից ցածրորակ կադր է։ Եթե դասախոսը չի կարողանում տեքստ կազմի, ապա նա շառլատան է… իսկ նմանները շատ-շատ են: