Թե’ աշակերտ, թե’ ուսանող, թե’ դասախոս ժամանակ ատել եմ «սերուցքային» մոտեցումը կրթության ոլորտում: Երբ դասարանում/լսարանում առանձնացնում են ընդունակ գիտունիկներին, նրանց հետ աշխատում, նրանց օրինակ բերում, հենց նրանց ընդգրկում տարբեր միջոցառումներում ու ծրագրերում:
Նրանցով էլ պարծենալ են սիրում, թեպետ այդ իրավունքը չունեն: Թույլին ուժեղացնելն է, «անընդունակի» ընդունակությունը գտնելն է, անտարբերին մոտիվացնելը, որ պարծենալու իրավունք են տալիս դասավանդողին, նրան ոչ միայն իր առարկայի գիտակ դարձնում, այլ՝ հենց մանկավարժ:
Այս օրերին նույնպես հատվածային, սերուցքային մոտեցման ականատես ենք: Ուզում եմ հարց տալ այսօր բողոքողներին սատարող թե’ մանկավարժներին, թե’ նրանց միացած քաղաքական ուժերին:
Տիկնայք և պարոնայք, եթե այդքան մտահոգված եք կրթությամբ և երիտասարդների ապագայով, ինչու երբեք չեք բարձրաձայնել զորացրված ու բուհ վերադարձած տղաների խնդիրները, չեք ահազանգել, որ սխալ է նրանց հենց այնպես անցողիկ նիշ նվիրելը կամ բուհից դուրս թողնելը՝ տալով կարճ ժամանակ ու բաց թողած առարկաները վերահանձնելու ընդամենը ՄԵԿ հնարավորություն:
Այդ տղաների ուսումը, ապագան ձեզ չեն հուզու՞մ: Ինչու՞: Որովհետև ձեր սիրած սերուցքը չե՞ն: Թե որովհետև տեսախցիկների առաջ չե:ն:
Դասադուլավոր ուսանողներն անում են այն, ինչ կարող են:
Բայց դուք կարող եք ու պարտավոր եք անել ավելին, դնել համակարգային խնդիրներ, պահանջներ, խորքային վերլուծություններ անել ու որակ փոխել:
Ամոթ է, որ ակտիվիստի ու շիրա տվողի դերում եք ընդամենը:
Լրջացեք: