«Մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք առնվազն 5 մեծ բարեփոխիչ, (որոնք ժամանակին մեզ թելադրել են նոր վարքագիծ, նման նրան որ տարիներ առաջ մոդա դարձած Լի Կուան Յուն պարտադրեց Սինգապուրին)։
Արտաշես Առաջինը Մակեդանացու կայսրության ավերակներին միավորեց հայկական թագավորությունները, բաժանեց հողերը, կառուցեց ճանապարհներ, Հռոմը կործանելու մոլուցքից ամենահմուտ զորականի խորհրդով հիմնեց ամենաանառիկ մայրաքաղաքներից մեկը։
Արտաշեսի թոռը՝ Տիգրան Մեծը ինչ տեսավ գրավեց, արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, գրավեց այնքան, որ ստեղծեց ամենամեծ բուֆերը, որը դարեր շարունակ ինչքան էլ տաշեցին ու քերեցին, միևնույն ա էսօր հող կա որը ոչ թե հայրենիք ա (պատմականի իմաստով) այլ հայկական պետականություն։ Ու մեզ թողեց ամենակարևորը՝ գենետիկ հպարտություն առ այն, որ մենք կարող ենք լինել ծովից ծով:
Լուսավորիչը եկավ ու մեզ նոր արժեքներ, վարքագիծ, ու աշխարհընկալում պարտադրեց (բնականաբար ունենալով իր ժամանակի իշխանության անսահման սատարումը)։ Բավական ա կրակին ու բազում աստվածներին երկրպագել, աստված մեկն ա ու որդին նրա միածին, որն իրենով մաքրեց մեղքերը մարդկության։
Մաշտոցը ժամանակին ասեց բավական ա հունարեն, արամեերեն ու ասորերեն գրենք մեր պատարագները, ահա մեր նոր գրերը։
Աբովյանը դարեր անց տեսնելով խոր անդունդը գրավոր ու բանավոր խոսքի մեջ սկսեց գրել աշխարհաբար, ու գիրը մոտեցավ ռամիկին։
Մեր պատմության մեջ գոնե այս հինգ անհատները իրականացրել են ամենալուրջ, ծանր, վստահ քննադատվող իրենց ժամանակին բարեփոխումները, թելադրել են մեր նախնիներին նոր վարքագիծ, ստիպել են փոխել ու փոխվել, ու հենց դրանով մեզ մինչ օրս լինելու բովանդակություն հաղորդել։
P.S. Բարեփոխումը ինքնանպատակ ու մոդայիկ թրենդ չի, բարեփոխումը հետևանք ա նպատակի, երկարաժամկետ, սերունդներ հետո ապրող ու աշխատող, բովանդակություն ու վարքագիծ թելադրող նպատակի»։