Սրտի հիվանդությունների ռիսկը կախված է արյան խմբից ու օդի աղտոտվածությունից
Advertisement 1000 x 90

Սրտի հիվանդությունների ռիսկը կախված է արյան խմբից ու օդի աղտոտվածությունից

Որոշակի արյան խումբ ունեցողները մյուսներից ավելի հաճախ են հիվանդանում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով էկոլոգիական անբարենպաստ պայմաններում, հաստատել են Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի Սրտաբանության ինստիտուտի հետազոտողները:

Կլինիկական համաճարակաբան Բենջամին Հորնի գլխավորած խումբը պարզել է, որ A, B և AB (II, III և IV) արյան խումբ ունեցող մարդկանց մոտ առկա է ABO տարատեսակային գենը (արյան առաջին խումբ ունեցողների մոտ այն բացակայում է): Այս գենը կապված է սրտի նոպայի բարձր ռիսկի հետ: և այդ ռիսկն ավելի մեծ է օդի բարձր աղտոտվածության դեպքում:

Մասնագետները քննել են Intermountain Healthcare- ի բժշկական հաշվառման տեղական համակարգի պացիենտների տվյալները, որոնց մոտ 1993-ից 2007-ը ախտորոշվել է սուր կորոնար համախտանիշ: Առանձին խմբին են դասել նրանց, ով սրտի հետ խնդիրներ է ունեցել այն ժամանակահատվածում, երբ մանր մասնիկների պարունակությունը օդում չափից ավելի է եղել:

Հետազոտողներն ուշադրություն են դարձրել, որ բոլոր այդ պացիենտների մոտ սուր կորոնար համախտանիշն ի հայտ է եկել 2,5 միկրոմետր տրամագծով կախված մասնիկների (ԿՄ) բարձր մակարդակների կարճաժամկետ ազդեցության դեպքում: Դրանց են պատկանում, օրինակ, այրման արտադրանքների արտանետումները, մետաղներն ու անկայուն օրգանական միացությունները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ABO գենի հատուկ տարբերակի կրողները սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ավելի բարձր ռիսկ են ունեցել, երբ իրենց բնակավայրերում ավելի է բարձրացել ԿՄ 2,5 խտությունը:

Ինչպես պարզաբանում է Հորնը, առաջինից տարբերվող արյան բոլոր խմբերում ABO գենի փոփոխությունը կարող է լինել դրական և բացասական: Համապատասխանաբար արյան տեսակը պայմանավորվում է որպես O կամ non-O: Հենց դրանից է կախված, թե մարդը որքանո՞վ սրտի հետ կապված խնդիրների առաջացման ռիսկի կենթարկվի: Ամենաբարձր ռիսկերը կապված են  արյան non-O տիպի հետ:

Սակայն դա դեր է կատարում, եթե  օդում ԿՄ 2,5 խտությունը մեկ խորանարդ մետրում 25 միկրոգրամից ավելի քիչ է։ Իսկ եթե աղտոտվածության մակարդակը այդ ցուցանիշից բարձր է, ապա ռիսկի բարձր գոտում են հայտնվում արյան առաջին, երկրորդ և երրորդ խմբի բոլոր մարդիկ, անկախ այն բանից, թե մուտացիայի  որ տեսակն է իրենց մոտ առկա:

Ավելին, մեկ խորանարդ մետրում մասնիկների հավելյալ յուրաքանչյուր 10 միկրոգրամը բարձրացնում է սուր կորոնար համախտանիշի սրման վտանգը 25 տոկոսով մուտացիայի non-O տեսակն ունեցող մարդկանց և 10 տոկոսով մուտացիայի O տեսակն ունեցող մարդկանց մոտ:

Բենջամին Հորնը ռիսկի խմբի պացիենտներին խորհուրդ է տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել քաղաքից դուրս և չմոռանալ վերցնել բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները:

Խումբն իր հետևությունները ներկայացրել է  Անահայմի(Քալիֆորնիա) 2017-ի Սրտի ամերիկյան ասոցիացիայի գիտաժողովում  (American Heart Association’s Scientific Sessions 2017) :

med.news.am