«Աբխազական երկաթուղին բացվու՞մ է». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Աբխազական երկաթուղին բացվու՞մ է». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը Facebook-ում գրել է.

«Հարցազրույց տալով ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ մինչև նույեմբերի վերջ Ռուսաստանը և Վրաստանը կարող են լուծել Հարավային Օսիայով և Աբխազիայով անցնող տրանսպորտային միջանցքների հարցը… Այդ մասին Աբաշիձեն հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպումից հետո… Թբիլիսին հույս ունի,որ այդ միջանցքների վերագործարկման վերաբերյալ պայմանագիրը ՌԴ-ն, Վրաստանը և շվեյցարական SGS ընկերությունը կստորագրեն մինչև նոյեմբերի վերջ… Շվեյցարական այս ընկերությունը հանդես է գալու Բեռնի անունից որպես անկախ միջնորդ՝ապահովելով տարանցիկ բեռների ստուգումը և վերահսկումը…

Ադրբեջանում արդեն հիստերիա է սկսվել այս տեղեկության տարածումից հետո… Բաքվում անհանգստացած են, որ աբխազական երկաթուղու ապաշրջափակումից հետո Հայաստանը կձերբազատվի Բաքվի և Անկարայի կողմից արդեն երկու տասնամյակից ավել շարունակվող շրջափակումից և Հայաստանը վրացական և աբխազական երկաթուղիներով անմիջական կապ կհաստատի ՌԴ-ի հետ… Ալիևյան ԶԼՄ-ները գտնում են, որ Բաքուն պետք է բոլոր միջոցներն օգտագործի այս ծրագիրը տապալելու համար…

Հիշեցնեմ, որ աբխազական երկաթգծի բացման մասին բանակցություններ տեղի են ունեցել մինչ 2008 թ-ի օգոստոսյան պատերազմը… Սակայն հարավօսական կարճատև պատերազմից հետո, որի արդյունքում Վրաստանը պարտություն կրեոց և խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվյաի հետ, քանի որ վերջինս ճանաչել էր Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունները, աբխազական երկաթգծի բացման վերաբերյալ բանակցությունները դադարեցին…

Ավելի վաղ, վրացի փորձագետները հայտնել էին, որ ՌԴ-ի և Վրաստանի միջև աբխազական երկաթգծի ապաշրջափակման վերաբերյալ տեղյակ է եղել նաև Իլհամ Ալիևը, ով պայման է դրել, որ եթե երկաթուղին վերագործարկվի, ապա դրանով պետք է արգելվի Հայաստան ռազմամթերքի մատակարարումը…

Հ.Գ.Հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում… Բաքու-Թբիլիսի-Կարս եկրաթգծի գործարկելուց հետո, պաշտոնական Թբիլիսին փորձելով դիվերսիֆիկացնել և մեղմել թուրք-ադրբեջանական տանդեմից Վրաստանի կախվածությունը որոշել է նաև գործածկել աբխազական երկաթուղին… Այստեղ նաև իր ուրույն դերակատարությունն ունի ՌԴ-ն…»:



Նման նյութեր