Սուրեն Սարգսյանը Facebook-ում գրել է.
«Ինչպես և կանխատեսում էի, Թրամփը պաշտոնապես ճանաչեց Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք, խառնելով ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի մերձավորարևելյան քաղաքական օրակարգը։ Թրամփը հաստատեց, որ Իսրայելն իր թիվ մեկ դաշնակիցն է աշխարհում և որոշում կայացրեց ԱՄՆ դեսպանությունը տեղափոխել Թել Ավիվից՝ Երուսաղեմ։
Եթե այս որոշումը Իսրայելից բացի ոչ մի պետություն չի ողջունում, ապա ամերիկյան քաղաքական վերնախավը՝ մասնավորապես Կոնգրեսը այլ մոտեցում ունի։ ԱՄՆ-ն ու Իսրայելը բնականաբար պատրաստ են առերեսվելու այն իրողությունների հետ, որոնք բխում են այս որոշումից։ Իսրայելն էլ վստահ է, որ իր բանակը ունակ է չեզոքացնել իր անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություններ, որ այս օրերին հնչել են։ Ինչևէ, Թրամփն իր մասով որոշումը կայացրել է, միաժամանակ հույս հայտնելով, որ կողմերը կշարունակեն բանակցային գործընթացը։
1995-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ ակտը։ Միաժամանակ նախագահին իրավունք էր վերապահվել յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հետաձգել տեղափոխությունը, ինչն էլ արվել է 22 տարիների ընթացքում։ Թրամփը նույնպես օգտվել է այս իրավունքից, ինչը հիմք է տալիս կարծելու, որ դեսպանության տեղափոխումը կտևի մինչ 6 ամիս»։