Այսօր սխալ սնվելու հետևանքով մարդկանց 40 տոկոսի օրգանիզմում В12 վիտամինի պարունակությունը մոտ է դեֆիցիտի սահմանին, 20 տոկոսի մոտ նկատվում է քրոնիկական պակաս: Մինչդեռ В12 վիտամինը կարևոր է արյան բջիջների և նյարդային համակարգի առողջության համար, ինչպես նաև նորմալ նյութափոխանակության համար:
Ինչպե՞ս կարելի է կռահել, որ օրգանիզմն այս կարևոր վիտամինի դեֆիցիտ ունի: Ներկայացնում ենք դա պարզելու համար մի քանի նշաններ:
Հիշողության խնդիրներ
В12 վիտամինի դեֆիցիտի հիմնական նշաններից մեկը հիշողության խնդիրն է: Եթե մարդը շարունակ մոռանում է սովորական իրերը՝ արդյոք փակել է բնակարանի դուռը, վերցրել է հեռախոսը, անջատել է սալօջախը, հնարավոր է՝ նա այս վիտամինի պակաս ունի: Համարվում է, որ В12 վիտամինի դեֆիցիտը վատթարացնում է նեյրոնային կապերի վիճակը, որը հետագայում կարող է առաջացնել Ալցհեյմերի հիվանդություն և տկարամտություն:
Թուլություն, գլխապտույտ
В12 վիտամինի պակասի պատճառով մարդը կարող է նաև թուլություն զգալ ոտքերում, ընդհանուր թուլություն, գլխապտույտ, ճնշվածություն և մոտիվացիայի պակաս: Այս վիտամինի դեֆիցիտի ֆոնին նվազում է սերոտոնինի ինհիբիտորների (մասնավորապես՝ դոֆամինի) արտադրությունը, ինչն իր հերթին նվազեցնում է ուրախանալու և դրական զգացումներ ունենալու ունակությունը:
Համի կորուստ
Երբեմն В12 վիտամինի պակասի պատճառով մարդը դադարում է մթերքի և ճաշատեսակների համն զգալ, ինչպես նախկինում: Ամբողջ հարցն այն է, որ լեզվի վրա նյարդային վերջույթների որակյալ աշխատանքը կախված է В12 վիտամինի հաշվեկշռից:
Հիշեցնենք, որ որոշ դեղամիջոցների ընդունումը, օրինակ՝ այրոցի դեմ դեղերի, կարող է խախտել В12 վիտամինի սինթեզը: Այս վիտամինի լավագույն աղբյուրների թվում է տավարի միսը, հավկիթը, կաթը, մոցարելա պանիրը, թյունոսը:
med.news.am