Պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը:
653 թվականին Թեոդորոս Ռշտունին արաբների հետ կնքեց պայմանագիր.
ա. Հայաստանը երեք տարով ազատվեց հարկերից, երեք տարի անց պիտի վճարեր այնքան, որքան կամենար:
բ. Հայկական 15000-ոց հեծելազորի ծախսերը պիտի հոգար արաբական արքունիքը:
գ. Բացի Ասորիքից, արաբների պահանջով հայոց հեծելազորը պիտի ամենուր պատերազմեր:
դ. Հայաստանի բերդերում չէին լինելու արաբական կայազորեր:
ե. Արաբները պարտավորվում էին զինական օգնություն ցուցաբերել հայերին:
Ներսես կաթողիկոսն ու հայ եկեղեցին դեմ էին Թեոդորոս Ռշտունու կնքած պայմանագրին: Եկեղեցին այս պայմանագիրը դիտես որպես ՙԱստծու հետ ունեցած դաշնավորության խախտում, ի հետևանս որի՝ հայ նախարարները ՙհնազանդեցան ի ծառայութիւն արքային իսմայելի, եդին ուխտ ընդ մահու և ընդ դժոխոց դաշինդ կռեցին՚ (Սեբեոս, ԽԵ, էջ 147)
Նույն թվականին բյուզանդական Կոստաս Բ կայսրը 100 հազարանոց զորքով մտավ Հայաստան, գրավեց Կարինը: Կարին գնացին հոգևորականները՝ Ներսեսի գլխավորությամբ:
Թեոդորս Ռշտունին վրաց, աղվանից ու սյունաց իշխանների հետ ըմբոստացավ կայսեր դեմ: Հայրենատեր իշխանն ամրացավ Աղթամարում:
Իսկ կաթողիկոսը բյուզանդական բանակը կայսեր հետ առաջնորդեց Հայաստանի խորքերը; Դվինում ընդունելով քաղկեդոնականություն, Ներսեսը նաև կայսրին հրավիրեց Զվարթնոցի տաճարի օծմանը…