Կերակուրը տարբեր կերպ է ազում տարբեր տարիքի մարդկանց հոգեկան վիճակի վրա: Այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները Բինգեմթոնի համալսարանից, նրանց աշխատությունը հրապարակել է MedicalXpress-ը:
Հետազոտության ընթացքում տարբեր երկրներից մարդիկ լրացրել են առցանց հարցաթերթը, որտեղ նկարագրել են ուտելու իրենց սովորությունները, գործածվող մթերքները և հոգեբանական վիճակը: Վերլուծելով արդյունքները՝ գիտնականները պարզել են, որ 18 – 29 տարեկան մարդկանց տրամադրության վրա զգալի ազդեցություն է գործում մսի գործածումը. դրա կանոնավոր գործածումը հանգեցնում է ուղեղում քիմիական նյութերի (առաջին հերթին սերոտոնինի և դոֆամինի) կուտակման, որոնք առաջացնում են բավարարվածության զգացում և լավացնում են տրամադրությունը: Այն երիտասարդները, ովքեր միս են կերել շաբաթական երեք անգամից պակաս և ըստ որում չեն զբաղվել սպորտով, ավելի են հակված դեպի հոգեկան խանգարումները:
30 տարեկանից բարձր մարդիկ, իրենց հերթին, ավելի զգայուն են այն կերակուրներից և մթերքներից խուսափելու նկատմամբ, որոնք պարունակում են հակաօքսիդիչներ (կարմիր գինի, կանաչ թեյ, լոբի, արտիճուկ): Մի կողմից՝ նման սնունդը չեզոքացնում է ազատ ռադիկալների (օքսիդիչների) գործողությունը. տարիքի հետ դրանց քանակությունն աճում է, ինչը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների: Մյուս կողմից՝ այդ մթերքները բարձրացնում են սթրեսի հավանականությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: