Budetezdorovy.ru-ն գրում է, որ օրգանիզմին նորմալ կենսագործունեության համար հանքանյութեր են հարկավոր։ Այս 7 հանքանյութերը չափազանց կարևոր են առողջության համար, իսկ դրանց անբավարար քանակը լուրջ խնդիրների պատճառ է դառնում։
- Մագնեզիում։ Մագնեզիումը կարևոր է ոսկորների առողջության, նյարդային ազդակների, մկանների ֆունկցիայի պահպանման համար։ Հետևաբար՝ մկանային ջղաձգումներն ու հաճախակի սրտխփոցը հանդիպում են նաև այն անձանց շրջանում, ում օրգանիզմին չի բավարարում այս հանքանյութի քանակը։
Մագնեզիում պարունակում են ծովամթերքը, սպանախը, ընդեղենը, յոգուրտը, լոբազգիները։
- Յոդ։ Յոդը հարկավոր է վահանաձև գեղձի հորմոնների արտադրության համար։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է խպիպի առաջացման։
Յոդ պարունակում են ծովամթերքը, յոդացված աղը։
- Սելեն։ Սա ևս կարևոր հանքանյութ է, որը հակաօքսիդանտ հատկություններ ունի, ինչի արդյունքում օգնում է պայքարել բորբոքման դեմ։ Սելենի անբավարար քանակը կապված է առողջական մի շարք խնդիրների հետ, այդ թվում՝ տղամարդու անպտղության և սրտային հիվանդությունների։
Սելեն պարունակում են մրգերը, բանջարեղենը, միսը։
- Կալիում։ Կալիումը հարկավոր է մկանների և սրտի զարկերը կարգավորելու համար։ Այն նպաստում է նաև նյարդային բջիջների գործունեությանը։ Կալիումի անբավարար քանակն առաջացնում է հոգնածություն, ճնշվածություն, սրտի հետ կապված խնդիրներ։
Կալիումով հարուստ են ավոկադոն, բանանը, նարնջի հյութը, դդումը և կարտոֆիլը։
- Ցինկ։ Այս հանքանյութը չափազանց կարևոր է նյութափոխանակության համար։ Այն հարկավոր է երեխաների նորմալ զարգացման համար, ինչպես նաև ամրացնում է իմունիտետը։
Ցինկով հարուստ են յոգուրտը, տավարի, խոզի միսը, ոստրեները։
- Քրոմ։ Սա կարևոր հանքանյութերից մեկն է, որն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի քանակը։ Այն օգնում է նաև ածխաջրերի յուրացմանը։
Քրոմ պարունակում են խնձորը, խաղողը, բրոկոլին, միսը։
- Երկաթ։ Երկաթը կարևոր է արյան համար։ Դրա անբավարար քանակը կապվում է անեմիայի, ինչպես նաև այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են գլխացավը, հոգնածությունը, թուլությունը։
Այս հանքանյութով հարուստ են կարմիր միսը, կանաչին, թռչնամիսը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը