17-ամյա Քրիստիան Գուարդինոն դուրս է եկել հանրահայտ America’s Got Talent երգի մրցարշավի կիսաեզրափակիչ, սակայն նա հայտնի է մեկ այլ պատճառով:
Բնածին հիվանդության պատճառով Քրիստիանը կորցրել էր տեսողությունը վաղ տարիքում, սակայն Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի բժիշկները, խմբագրելով Քրիստիանի վնասված գենը, տղային տեսողություն վերադարձրեցին:
«Երբ գենի ուղղված տարբերակը փոխանցվեցցանցաթաղանթին, նա կարողացավ տեսնել»,- պատմում է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի բժիշկ Ժան Բենեթը:
ԴՆԹ-ի երկար շղթաների փոփոխման համար անվնաս վիրուս է պատվաստվում, որը պարունակում է ուղղված գենը: Տվյալ դեպքում, ցանցաթաղանթի բջիջները կրկնօրինակել են ուղղված գենը եւ բազմացել:
Իտալիայում եւ Գերմանիայում բժիշկները նույն միջոցով փրկել են սիրիացի մի տղայի կյանքը, ով տառապում էր վատթարացող մաշկային հիվանդությունից:
«Տղան վերադարձել է բնականոն կյանքին: Մենք դրա մասին երազում էինք»,- նշում է Գերմանական Բոխում քաղաքի մանկական հիվանդանոցի բժիշկ Թոբիաս Ռոթոֆթը:
44-ամյա Բրայան Մադյուն, չնայած ծանր գենետիկ հիվանդությանը, իրեն բախտավոր է համարում: Նա եզակի մարդկանցից է, ում բժիշկները ներարկել են ուղղված գեները, որոնք արյան մեջ բազմացել՝ վերականգնել են լյարդը:
Գենետիկ թերապիայի հակառակորդների խոսքով, նման բուժումը չափազանց թանկ է եւ դեռեւս՝ ոչ հուսալի: Սակայն, գիտնականները լավատես են: Նրանք ընդգծում են՝ գենետիկ բժշկությունը բազմաթիվ հիվանդությունների բուժման շեմին է: