Ձմռանը օրգանիզմը մեծ խնամք է պահանջում
Հատկապես նևրոտիկների մոտ ձմռան ցուրտը սպազմ է առաջացնում: Առաջարկվող միջոցը շատ լավ օգնում է սրտային անբավարարության, արյան բարձր ճնշման, ռևմատիկ ցավերի և տարիքի հետ առաջ եկող հոդացավերի դեպքում:
Դրա համար անհրաժեշտ է վերցնել 2 բաժին մատուտակի արմատներ, 1 բաժին կատվախոտի արմատներ, 1 բաժին դեղատնային սամիթ, 2 բաժին կատվալեզվի արմատ եւ 2 բաժին կալենդուլայի ծաղիկներ: Այս դեղաբույսերը լցնել 1 տարայի մեջ, որպեսզի «ընկերանան»: Այս խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր և հենց սկսի այն եռալ, անջատել ու թրմել 1 ժամ: Հետո քամել այն ու խմել 1 բաժակն ամբողջ օրվա ընթացքում:
Իսկ հայտնի երգչուհիներից մեկը պատմում է. «Ինձ ամեն ձմեռ փրկում է ժենշենի արմատից պատրաստված թուրմը: Վերցնում ենք մեծ չափի բողկ ու վերևի մասը կափարիչի նման կտրում, հետո դանակով հանում ենք միջուկն ու 1 ժամի չափ պահում գոլորշու վրա: Հետո գոլորշու վրա պահում ենք ժենշենի արմատը, որպեսզի փափկի, ու գցում ենք այն բողկի մեջ` վրան լցնելով մեղր, ու ծածկում բողկի նախօրոք կտրված մասով: Այսպես թողնել 1 օր ու հետո ընդունել թեյի գդալով, օրը 3 անգամ: Հազն ու մրսածությունը շատ են վախենում իմ այս դեղատոմսից»:
Պատրաստեց Սուսաննա Ազատյանը